Զարհուրելի տեսիլք

Զարհուրելի տեսիլք

hover background

Դիտվել է:
1715


Գրառումը կարդալ երեկոյան ժամերի և առավել ևս թույլ նյարդերով մարդկանց խորհուրդ չի տրվում: Պատմություններն իրական են, անունները փոփոխված են հեղինակի կամ գործող անձի գաղտնիությունը պահպանելու համար:


 
Երեք տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա նրան: Շքամուտքում սպասում էի, թե երբ է մայրիկը գալու, որ գնանք տատիկի տուն, երբ վերևի հարկում նկատեցի այդ սևազգեստ կնոջը: Ես լաց լինելով վազեցի մայրիկի մոտ, սակայն նա հանգստացրեց ինձ ասելով, որ մարդիկ տարբեր տեսակների են լինում և պետք չէ վախենալ, նա ուղղակի կին էր: Բայց նա ուղղակի կին չէր, այլ տեսիլք էր, որը ինձ մեկ անգամ չէ որ երևում էր: Իմ տատիկը մեզանից մի քանի հարկ վերևում էր ապրում և շատ էր սիրում դուրս գալ պատշգամբ և ժամերով նայել այնտեղից: Մի օր էլ նա ինքնասպան եղավ: Այդ օրվանից ես ամեն անգամ այդ սևազգեստ կնոջը տեսնում էի այդ պատշգամբում պատուհանից նայելիս: Նա շատ տգեղ էր և մահու չափ սարսափելի: Ես տեսնելով նրան մինչև ծնկներս սկսում էի դողալ: Վերջին անգամ նրան տեսել էի 7 տարեկանում: Երբ ավարտեցի դպրոցս, տեղափոխվեցի իմ նոր բնակարան, որը ինձ էր նվիրել իմ հայրիկը: Ես շատ ուրախ էի, որ երկար ժամանակ չէի տեսել այդ տիկնոջը սակայն տարիներ անց պատմությունը կրկնվեց: Ես ձայներ լսեցի մուտքից և երբ բացելով դուռը ցանկացա պարզել, թե ինչ է կատարվում այնտեղ, ես տեսա այդ կնոջը կանգնած պատուհանի մոտ: Վախը պարուրել էր ինձ, ես դողում էի, սակայն այս անգամ որոշեցի գնալ նրան ընթառաջ: Մոտեցա տիկնոջը նայեցի նրա սարսափելի դեմքին, իսկ նա քարի պես կանգնած էր և նայում էր պատուհանից դուրս: Մի փոքր անց նա պտտվեց և ասաց "Հարկավոր չէ", և բարձրացավ դեպի վերևի հարկ: Ես իսկույն վազեցի նրա հետևից, սակայն վերևի հարկում ոչ ոքի չտեսա: Սակայն բաց էր վերևի հարկում ապրող իմ ընկերոջ տան դուռը "ինչպես նաև իմ գործընկերներ": Իսկույն ներս մտա և տեսա ընկերոջս հորը պարկած բազմոցին և կրկին այդ սևազգեստ կինը, որը նայում էր պատուհանից: Իսկույն նստեցի մեքենաս և հեռացա այդտեղից: Ինչպես հետագայում պարզվեց ընկերոջս հոր մոտ սրտի նոպա էր արձանագրվել, սակայն կյանքը փրկել հաջողվել էր: Վերջին անգամ այդ կնոջը տեսել եմ հենց այդ ժամանակ, այդ դեպքից անցել է 15 տարի, սակայն դեռ աչքիս առաջ է նրա չարաբաստիկ և զարհուրելի հայացքը: Եվ մինչև հիմա ինձ համար մութ մնաց, թե ինչու այդ կինն ասաց "Հարկավոր չէ" :


Եթե կցանկանաք որ մեր կայքում հաճախ լինեն նմանատիվ պատմություններ ապա գրեք մեկնաբանություններում,.................հարգանքներով AboutAll








Դիտումներ: 1715 | Ավելացրեց: AboutAll | Տեգեր: sarsap
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home