Վիրավոր Վարդան Պետրոսյան եւ երկու զոհ. Ավտովթարի մեղավորին 4-10 տարի ազատազրկում է սպառնում

Վիրավոր Վարդան Պետրոսյան եւ երկու զոհ. Ավտովթարի մեղավորին 4-10 տարի ազատազրկում է սպառնում

hover background

Դիտվել է:
808


Անցած գիշեր Եղվարդի խճուղու վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել, թերեւս այն պատճառով, որ դրա հետեւանքով տուժածներից մեկը ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանն է: Նա ծանր վիճակում այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հոկտեմբերի 20-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել համընթաց երթեւեկող «ՎԱԶ-21214» («Նիվա»-iLur.am) և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Էդգար Հակոբյանը, մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Ըստ Sahmshyan.com-ի, այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է նաեւ «Նիվայի» ուղեւորներից Էդուարդ Հակոբյանը: Թե ինչպես է տեղի ունեցել վթարը, գոնե նախնական վարկածին մեզ ծանոթանալ չհաջողվեց. ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը ի պատասխան մեր հարցման նշեց, որ վթարի պատճառների մասին կարելի կլինի խոսել միայն նշանակված փորձաքննությունների ավարտից հետո: Այնուհանդերձ, ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ վթարի մասնակից մեքենաները երթեւեկելիս են եղել համընթաց, իսկ Shamshyan.com-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, որ վթարի հետեւանքով վնասվել է Վարդան Պետրոսյանի վարած BMW-ի դիմացի մասը, իսկ գերբեռնված «Նիվան» (որի 6 ուղեւորներից երկուսը զոհվել են) հարված է ստացել հետեւից: Նշենք նաեւ, որ համաձայն Քր.օր 242 հոդվածի 3-րդ կետը (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) այս ավտովթարի մեղավորի համար 4-ից 10 տարի ազատազրկում է նախատեսում:


 








Դիտումներ: 808 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home