Վերջին կրակոցը...

Վերջին կրակոցը...

hover background

Դիտվել է:
529


Ահա և նորից զարթուցիչն ինձ արթնացրեց: Աշխատանքը սկսվելու էր մոտ մեկ ժամից: Շատերը բողոքում են, չենց ցանկանում առավոտյան գնալ աշխատանքի, սակայն ես միայն ու միայն ոգևորված եմ քայլում այն ճամփով, որն ինձ տանելու է աշխատանքի վայր: Պատճառը մեկն է` ես սիրում եմ իմ աշխատանքը և ջանք չեմ խնայել դրան հասնելու համար: Դեռ դպրոցական տարիներից էի երազել դառնալ դիպուկահար և արի ու տես, կյանքը ինձ ժպտացել էր, ես հասել էի նպատակիս: 


Աշխատանքս լարված է անցնում: Ամեն վայրկյան հնարավոր է ինձ ուղարկեն հետախուզման կամ ինչ որ սպեց-օպերացիայի, և ես այլեւս այդտեղից հետ չվերադառնամ.....Չնայած ես դրան լիովին պատրաստ եմ, քանի որ ես եմ ընտրել իմ աշխատանքը, սկայան երբեք չէի էլ կարող պատկերացնել, որ օրերից մի օր կհայտնվեմ այսպիսի իրավիճակում: 

Այդ օրը հրամն եկավ, որի համաձայն բոլորս ժամը 18:00-ին պետք է լինեինք փոքր դահլիճում, որտեղ գլխավորը ինչ որ տեղեկություններ էր հայտնելու: Ահա եվ վերջապես եկավ այդ սպասված ժամը: Բոլորս դահլիճում էինք:



-Ողջույն բոլորին,-խոսքը սկսեց գլխավորը, ով կոչումով մայոր էր.-մենք այսօր կատարելու ենք բավականին լուրջ գործողություն: Բոլորիս քաջ հայտնի է Սիրիայի եւ մեր երկրի` ԱՄՆ-ի պատերազմը: Չնայած մեր զորքերն այլեւս այդտեղ չեն, այնուամենայնիվ, կան այնպիսի մարդիկ, որոնք որոշել են ահաբեկչական գործողություններ կատարել այստեղ: Բարդությունը կայանում է նրանում, որ ահաբեկիչները մեր քաղաքացիներն են, ովքեր վաճառել են իրենց.....Դրանցից մեկին այսօր մենք կվերացնենք, մյուսներին կձերբակալենք: Մեկի սպանությունը կստիպի մնացածին լռել:  Սպանությունը կիրականացնենք այսօր, գիշերը ժամը 3:00-ին:

Սպանությունը իրականացնելու էի ես, դա արդեն ինձ համար սովորական բան էր դարձել, ինձ սովորեցրել էին նաև ոչ մի դեպքում վատ չզգալ սպանությունների պատճառով: 


Ժամը 2:30 էր: 

-Կենտրոն, ես գտնվում եմ կտուրում, պատրաստ սպասում եմ հանցագործի մուտքին:

-Շատ լավ, մեր զորքերը պատրաստ են, եթե չլինի այնպես, ինչպես մենք ենք պլանավորել, սպանությունը կիրականացվի բացահայտ` մեր զորքերի կողմից: Չնայած խանգարող ոչինչ չկա: 

-Ես վստահ եմ, ամեն ինչ կլինի պլանավորված ձեւով,-ասեցի ես, բայց չէի էլ կարող պատկերացնել ինչ է տեղի ունենալու 30 րոպե անց: 

Րոպեներն անցան: Ինչ որ մեքենա մտավ բակ: Հանցագործն էր: 

-Ես տեսնում եմ նրան:

-Լավ, սպասիր կանգնի, կկրակես, աշխատի վերացնել նրան մեկ կրակոցով:

-Խնդիր չկա:

Հանցագործը կանգնեց, ու պտտվեց դեպի իմ կողմ, սակայն չնկատեց ինձ, քանի որ ես աննկատ էի, թաքնվել էի շատ լավ: 

-Դե կրակիր,- հրամայեցին կենտրոնական շտաբից................................... գրողը տանի, կրակիր, ինչու չես խոսում, ինչ է պատահել.....պատասխանիր:

Պատասխան չկար, քանի որ ես ինքս հայտնվել էի վատ դրության մեջ, անսպասելի էր, բայց հանցագործը իմ վաղեմի ընկերն էր, ում հետ ես ավարտել եմ դպրոցը, ում հետ ես անցկացրել եմ իմ լավագույն օրերը, վաղուց նրա մասին տեղեկություններ չունեի, բայց.....ձեռքս չէր գնում կրակել, ինչ պետք է անեի, ինքս չգիտեի: Գուցե կրակեի ինքս ինձ, գուցե ոչինչ էլ չանեի....Բայց եթե ես չանեի դա կատարվելու էր զորքերի կողմից, ինձ էլ գցելու էին բանտերը:Սա իսկական ծուղակ էր ինձ համար, այո, կյանքի ծուղակ, որ նա պատրաստել էր իմ դիմաց: Շրջանցել դա` չեր հաջողվի: Պետք էր կտրուկ քայլերի դիմել: 



-Զորքը պատրաստ, սպանեք հանցա.......

Ես կրակեցի: Հանցագործը կամ իմ վաղեմի ընկերը տեղում մահացավ: Աչքերս անգամ չէի շարժում, քարացած մնացել էի տեղս: Անկախ ինձնից, արցունքի կաթիլները սկսեցին հոսել աչքերիցս: Նա այլեւս չկար, իսկ դրա մեղավորը ես էի, սակայն ինքս չգիտեի, ինչ պետք է անեի տվայլ պահին, իմ ուղեղը գործեց առանց իմ կամքի միայն այն բանի շնորհիվ, որ ինձ սովորացրել  էին նվիրվել աշխատանքիս: 




Հաջորդ օրը ես ուղղակի դիմում գրեցի եւ հեռացա աշխատանքից: Դա եղավ իմ վերջին կրակոցը:

Անցան օրեր: Քայլում էի փողոցով եւ հանկարծ նկատեցի կտուրի վրա ինչ որ դիպուկահարի: Նա նշան էր պահել ինձ վրա, կարծես իմ գործընկերն էր, ամենայն հավանականությամբ ուներ հրաման....Լսվեց կրակոց, ես ընկա գետնին...........



Աղբյուրը










Դիտումներ: 529 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home