Վարսավիրի և Աստծո պատմությունը

Վարսավիրի և Աստծո պատմությունը

hover background

Դիտվել է:
663


Մի մարդ եկավ վարսավիրանոց, որպեսզի կտրեն նրա մազերը: Կտրելու ընթացքում նա զրուցում էր իր վարսավիրի հետ: Խոսում էին տարբեր թեմաներից, և հանկարծ խոսքը գնաց Աստծուց: Վարսավիրն ասաց. -Ինչ էլ դուք ինձ ասեք, միևնույնն է, ես չեմ հավատում Աստծո գոյությանը: -Ինչո՞ւ - հարցրեց հաճախորդը: -Ախր դա պարզ երևում է, բավական է դուրս գալ փողոց, և կհամոզվեք, որ Ատված չկա: Դե պատասխանեք ինձ, եթե Աստված կա, որտեղի՞ց այսքան հիվանդ մարդիկ, սոված երեխաներ, եթե Աստված լիներ, չէր լինի այսքան տառապանք ու ցավ: Դժվար է պատկերացնել սիրող Աստծու, որը թույլ է տալիս այսքան բան: Հաճախորդը մի պահ մտածեց, բայց որոշեց չխոսել, որպեսզի վեճի չբռնվեն: Երբ վարսավիրը ավարտեց իր աշխատանքը' հաճախորդը գնաց: Դուրս գալով վարսավիրանոցից' նա փողոցում տեսավ չթրաշված ու երկար մազերով մի մարդու ( այնպիսի տպավորություն էր, որ այդ մարդը ամբողջ կյանքում չի թրաշվել ու մազերն էլ չի կտրել): Այդ ժամանակ հաճախորդը վերադառնում է վարսավիրանոց ու վարսավիրին ասում. -Գիտե՞ք ես ինչ կասեմ ձեզ, իրականում վարսավիրներ գոյություն չունեն: -Ինչպե՞ս թե, - զարմացավ վարսավիրը,- իսկ ես ձեր կարծիքով ո՞վ եմ, չէ՞ որ ես վարսավիր եմ: -Ո'չ,- բացականչեց հաճախորդը,- նրանք գոյություն չունեն, այլապես չէին լինի չթրաշված ու չկտրած մազերով մարդիկ, ինչպես այն մարդը, որը գնում է փողոցով: -Բայց այստեղ հարցը վարսավիրների մասին չէ: Պարզապես մարդիկ իրենք չեն ուզում գալ ինձ մոտ , -Հենց խնդիրն այդ է, - հաստատեց հաճախորդը,- ես էլ եմ հենց այդ ասում: Աստված կա, պարզապես մարդիկ չեն փնտրում Նրան ու չեն գնում դեպի Նա: Ահա թե ինչու է կյանքում այսքան շատ տառապանք ու ցավ








Դիտումներ: 663 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 111 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home