Վանաձորի Երկաթուղայինների այգում սպանվել է 15-ամյա երեխա

Վանաձորի Երկաթուղայինների այգում սպանվել է 15-ամյա երեխա

hover background

Դիտվել է:
750


Շամշյան.քոմ(Shamshyan.com)-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայից կրծքավանդակի ձախ մասում ստացած հարվածի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղա-երեխան մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը ՝ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան 9 շենքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն էր: Այս պահին ոստիկանության Լոռու մարզի և Վանաձորի բաժնի օպերատիվ խմբերը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչների հետ՝ քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ, Երկաթուղայինների այգում քննաչական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար դեպքի մանրամասներն ու հանգամանքերը: Հաշվի առնելով կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայրում է նաև Լոռու մարզի դատախազ Հակոբ Կարախանյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սպանված երեխան սովորում էր Երևանի թիվ 97-րդ դպրոցի 10-րդ դասարանում և Երևանում գործող Ձեռքի գնդակի խմբի անդամ էր: Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:








Դիտումներ: 750 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home