Տանը բնակվող հոգին

Տանը բնակվող հոգին

hover background

Դիտվել է:
1371


Մեր տանը հոգի է ապրում: Ապրում է շատ երկար տարիներ` ավելի քան 25 տարի: Հիշում եմ, երբ ես դեռ փոքր էի, հայրիկս աշխատում էր հերթափոխով և հենց նա գնում էր աշխատանքի, մեր տանը սկսում էին տեղի ունենալ տարօրինակ, բայց մեզ համար հաճախ սովորական երևույթներ: Խոհանոցում սկսվում էր ափսեների և կաթսաների ձայներ գալ, կարծես ինչ որ մեկը դրանք իրար է հարվածում, բայց երբ ես ու մայրիկս վառում էինք խոհանոցի լույսը, ամեն ինչ հանդարտվում էր ` կարծես ոչինչ էլ չի եղել: Հետո սկսեցին կորել մեր իրերը: Իհարկե ոչ մեծ իրեր` իմ գրիչները, մայրիկի շրթներկը, զուգագուլպաները և այլն: Անցնում էր որոշ ժամանակ և մենք կորած իրերը գտնում էինք այնպիսի վայրերում, որ այնտեղ կյանքում հնարավոր չէր որ դրած լինեինք: Մի անգամ մայրիկս մենակ է լինում տանը, պարկած է լինում անկողնում, երբ նկատում է, որ դեմքի համար նախատեսված կրեմի տուփը ինքն իրեն գնում է դեպի ձախ և գալիս է նույն տեղը: Նա իսկույն դուրս է գալիս տանից և վազում դեպի հարևանի տուն: Եվ նմանատիպ շատ դեպքեր են եղել ուղղակի արդեն դժվարանում եմ հիշել մի քանիսը, իսկ մնացածը բավականին երկար են: Ժամանակին այդ հոգին ինձ անընդհատ վախեցնում էր, նա ապրում էր հենց իմ սենյակում : Սական երբ ես արդեն հղի էի, նա սկսեց իմ հանդեպ հոգատարություն ցուցաբերել: Մի անգամ գիշերով բացեցի աչքերս և դիմացի պատին զգացի ինչ որ մեկի ներկայությունը: Նա մուգ գույնի խիտ մազերով փոքրիկ արարած էր: Շրջվեց, նայեց ինձ վրա և շարունակեց առաջ գնալ: Այսպես մենք իրար հետ այսպես ասած “համերաշխության պայմանագիր” կապեցինք, ես չեմ անհանգստացնում իրեն` իսկ նա ինձ: Անցավ բավականին ժամանակ, ծնվեց իմ աղջիկը, ես աշխտում էի, իսկ փոքրիկին հետևում էր մայրիս: Մի անգամ ընթրիքից հետո մայրիկս ու փոքրիկ Յուլյան գնացել են քնելու, իրենց հետևից փակելով սենյակի դուռը: Մեր սենյակի դուռը բավականին ամուր փակվում է և նույնիսկ քամին չի կարող բացել այդ դուռը, այդ գիշեր քամի նույնպես չի եղել, սակայն մայրիկս պատմում է, որ երբ նրանք պարկած են եղել, այդ դուռը ինքն իրեն բացվել և հետո փակվել է, կարծես թե ինչ որ մեկը դուրս է եկել սենյակից իր հետևից փակելով դուռը: Այդ ամենին մենք արդեն շատ հանգիստ էինք նայում, քանի որ սովոր էինք նման դեպքերի: Պատմելիս նույնիսկ ծիծաղում էինք ասելով, որ մեր բարեկամ հոգին իր մասին է հիշեցնում, որ դեռևս ապրում է այս տանը:








Դիտումներ: 1371 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home