Շուտով կտեսնվենք...

Շուտով կտեսնվենք...

hover background

Դիտվել է:
2188


Զգուշացնեմ, որ գրառումը խորհուրդ չի տրվում դիտել երեկոյան և առավել ևս ներշնչող մարդկանց: Պատմություններն իրական են, սակայն պատմող անձի գաղտնիությունը պահպանելու համար կփոփոխեմ հերոսների անունները: Դե ինչ գնացինք`

Իմ պատմությունը տեղի է ունեցել շատ տարիներ առաջ, երբ ես դեռ 17 տարեկան էի: Երևի բոլոր աղջիկներն էլ հետաքրքրվում են գուշակություններով և ես էլ բացառություն չեմ: Մի անգամ որոշեցի հոգի կանչել և նրան տալ այն հարցերը, որոնք ինձ առավել հետաքրքիր են: Սպասեցի, երբ բոլորը քնեցին, գնացի խոհանոց, ամեն ինչ պատրաստեցի: Վառեցի մոմերը, ծրջանաձև գրված տառեր ու թվերը դրեցի, ինչպես նաև մի կապուկ թել ու ասեղ: Սկսեցի կանչել, շուտով զգացի, որ թելի կապուկը շարժվում է: Ես նրան տվեցի մի շարք հարցեր, ստացա պատասխանները, սակայն այդ ամենից չբավարարվելով ասացի, որ եթե նա իրոք այստեղ է, ապա թող զգացնել տա իր ներկայության մասին (հիմա կասեք այս աղջիկը գժվել է): Ասացի և փոշմանեցի… Ինձ թվում էր, որ շուտով իմ առաջ ինչ որ հրեշ է հայտնվելու զզվելի և սարսափելի, սակայն ամեն բան ուրիշ կերպ դասավորվեց: Երբ ես ասացի, որ նա իր մասին զգացնել տա, չանցած 1-2 րոպե ինչ որ մեկի ներկայությունը զգացի մեջքիս հետևում, այնուհետև նա 3 անգամ թույլ հարվածեց իմ մեջքին, յուրաքանչյուր հարվածը մեկը մյուսից երկու վարկյան տարբերությամբ: Ես անասելի սարսափեցի այդ երևույթից և իսկույն վազեցի և միացրեցի խոհանոցի լույսը: Ահա իմ սխալը… Երբ հոգի են կանչում, նույն կերպ պետք է հետ ուղարկել նրան, սակայն ես վառելով լույսը նրան թողեցի մեր տանը: Ես իսկույն ամեն բան հավաքեցի և վազեցի դեպի իմ ննջասենյակ քնելու: Անցավ երկու օր և իմ մոտ սկսեցին գալ տարօրինակ և անտեսանելի երևույթներ և ինձ անունով դիմել: Առաջին գիշերը ես արթնացա մի կնոջ ձայնից, որը ինձ կանչում էր փողոցից: Ես ուշադրություն չդարձրի և նորից աչքերս փակեցի, որպեսզի քնեմ, սակայն այդ ձայնը գնալով ավելի էր մոտենում ինձ: Այդ ժամանակ ես շատ վախեցա և սկսեցի մտքումս Հայր Մերը ասել: Հետո սկսեց նմանատիպ դեպքերը շարունակական բնույթ կրել: Իսկ մի գիշեր արթնացա և ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ կարծես ձեռքերս և ոտքերս կոտրած լինեին, ես չէի կարողանում շարժվել, իսկ կրծքավանդակիս ասես ինչ որ մեկը կանգնած լիներ: Ես մտքումս ասացի "սատանա” , իսկ նա պատասխանեց` "ճիշտ ես” և սկսեց բարձր ծիծաղել: Ես իսկույն սկսեցի Հայր Մերն արտասանել մտքումս և նա բարձր ծիծաղելով ասաց, " լավ լավ ես գնում եմ, բայց մենք շուտով կհանդիպենք”: Հաջորդ օրը ես արդեն չկարողանալով զսպել նստեցի և ամեն ինչ պատմեցի մայրիկիս: Նա ինձ վրա շատ բարկացավ և գնաց մեր հարևանուհու մոտ, որը մի ծեր տատիկ էր և աշխատում էր եկեղեցում, որպեսզի խորհուրդ հարցնի: Այդ կինն ասել էր, որ անկողինս աղոթեն և ամեն անգամ քնելուց առաջ երեգ անգամ ասեմ "Հայր Մեր” աղոթքը: Անցել է շատ ժամանակ, սակայն ես այլևս չեմ տեսնում նրանց և չեմ զգում նրանց ներկայությունը, ինչ համար շատ ուրախ եմ:









Դիտումներ: 2188 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home