Շատ հուզիչ պատմություն

Շատ հուզիչ պատմություն

hover background

Դիտվել է:
1013


Այս պատմությունը ամերիկուհի 9-ամյա Ռեյչելի մասին է, որը իր ծննդյան օրը ոչ թե խաղալիք, նոր զգեստ կամ մեծ տորթ էր ուզում, այլ փող... Փող, որ կարողանար 15 մարդու ապահովել ջրով: Սկսենք սկզբից... Մի անգամ այդ աղջնակը լսում է ուսուցչի պատմությունները Աֆրիկայում բնակվող երեխաների մասին: Նա իմանում է, որ այնտեղ իր տարիքի երեխաները խմելու մաքուր ջուր չունեն և խմում են ջրափոսերի կեղտոտ ջուրը, ձեռքբերելով բազմաթիվ հիվանդություններ: Նա որոշում է օգնել երեխաներին և 2011 թվականի հուլիսի 15-ին` իր ծննդյան օրը, բացում է մի կայք, որտեղ իր ընկերներին, հարազատներին խնդրում է, որ իրեն ոչ թե նվերներ նվիրեն, այլ փող: Աղջկան անհրաժեշտ էր 300$, որպեսզի կարողանար 15 երեխայի ջրով ապահովել: Նա կարողացավ հավաքել 220$, որը բավարարեց միայն 12-ին: Որոշ ժամանակ անց, աղջիկը հուսահատվելով, փակում է կայքը, սակայն միշտ ուսուցչի հետ կիսվում է իր մտքերով, մտածմունքներով, նպատակներով: Սակայն մի չարաբաստիկ ավտովթարը խաթարեց նրա բոլոր պլանները: Նա մահացավ 9 տարեկան հասակում` տանելով իր հետ երազանքներն ու նպատակները: Սակայն սա դեռ այս պատմության վերջը չէ: Աղջկա մահվան լուրը արագ տարածվեց ամբողջ ԱՄՆ-ով և աշխարհով, շատերը, իմանալով նրա նպատակների մասին, ցանկություն հայտնեցին իրենց հանգանակությունը ունենալ Ռեյչելի երազանքները իրականացնելու համար: Նրա ուսուցիչը բացեց Ռեյչելի վեբ էջը և կատարվեց այն, ինչը իսկապես երազում էր տեսնել 9-ամյա հրեշտակը...1.077.100 $ փոխանցվեց նրա հաշվեհամարին, որոնցով ոչ թե 15, 100, 200, այլ 600.000 մարդու կյանք կարողացան փրկել: 








Դիտումներ: 1013 | Ավելացրեց: AboutAll | Տեգեր: հուզիչ
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home