Samsung-ը ներկայացրեց ճկված էկրանով աշխարհի առաջին սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրեց ճկված էկրանով աշխարհի առաջին սմարթֆոնը

hover background

Դիտվել է:
373


Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց աշխարհի առաջին ճկված էկրանով սմարթֆոնը: Այս նոր սարքը ստացել է Galaxy Round անվանումը: Արտաքնապես սմարթֆոնը հիշեցնում է Galaxy S3 և Galaxy S4 սմարֆոնների մեջտեղում ընկած ինչ-որ մոդել: Հեռախոսի էկրանը ճկված է ուղղահայաց առանցքի շուրջ: Ըստ Samsung-ի, ճկված էկրանի առավելությունները կարելի է տեսնել հավելվածներում, ինչպես նաև դրանով հնարավոր է ղեկավարել երգերի նվագարկումը (փոխել հաջորդ/նախորդ երգը՝ էկրանի աջ կամ ձախ կողմերը սեղմելով):



 




 Սմարթֆոնի Roll Effect-ը թույլ է տալիս նաև տեղեկանալ բաց թողնված զանգերի, մարտկոցի վիճակի և այլ իրադարձությունների մասին` սեղանին դրված դիրքից թեքելով սմարթֆոնը աջ կամ ձախ: Տեխնիկական բնութագրերով Samsung Galaxy Round-ը հիշեցնում է վերջերս ներկայացված Galaxy Note 3-ը: Սմարթֆոնն ունի 5.7 Super AMOLED էկրան՝ 1920x1080 պիկսելների թողունակությամբ: Սարքն ունի 4 միջուկանի պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն, 32 Գբ ներքին հիշողություն, Wi-Fi, Bluetooth, NFC, LTE-A, 13 մեգապիկսելանոց հետևի տեսախցիկ և 2 մեգապիկսելանոց՝ դեմի: Այս նոր մոդելը կվաճառվի կարժենա մոտ 1000$:


 ԱՂԲՅՈՒՐ








Դիտումներ: 373 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home