ՄԻ ԴԵՊՔ ՊԱՏՄԵՄ...

ՄԻ ԴԵՊՔ ՊԱՏՄԵՄ...

hover background

Դիտվել է:
547


Վահան Շիրխանյանը,ով պատերազմի ժամանակ ուժային կառույցներում ղեկավար տարբեր պաշտոններ է զբաղեցրել,մի օր պատմեց ինձ այս հուզիչ պատմությունը:

Ուրեմն 93 թիվն էր,ես ու Վազգենը(Սարգսյան) Արցախից եկել էինք երևան,հետներս էլ մի 20-22 տարեկան կամավոր երիտասարդի դի էինք բերել:Օրվա վերջում Վազգենն ասաց Վահան,արի գնանք էն զոհված տղայի տանեցիներին ցավակցենք:Գնացինք Լենինգրադյան փողոցի շենքերից մեկը,բարձրաձանք աստիճաններով,մտանք ներս:Մութ էր,ու շուրջբոլորը մոմեր էին շարված:Հասկացանք թե ով է զինվորի մայրը,մոտեցանք ու Վազգենը առաջ եկավ,համբուրեց մայրիկի ձեռքն ու ասաց. 
-ցավակցում ենք մայրիկ ջան.
Մայրիկը հայացքը գետնից բարձրացրեց,արծվի հայացքով նայեց մեր աջքերի մեջ ,կանգնեց ու ասաց.
-ինձ ցավակցելու փոխարեն գնացեք ու տղայիս գործը շարունակեք.
Դուրս եկանք....
Մեկ ժամից ավել քայլում էինք նույն փողոցով,ու ոչմի բառ չէինք խոսում.Հետո Վազգենը խախտեց լրությունն ու ասաց.Վահան,սա իսկական առյուծ ծնող էր...

Հ.Գ. պատմությունը հիշեցի օրվա ծանր դեպքի կապակցությամբ,համոզված եմ որ Արմենի Մայրն էլ է առյուծ ծնող...

նյութը 
Արմեն Մկրտչյան ի ֆեյսբուքյան էջից








Դիտումներ: 547 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home