Մահացածները խոսել չեն կարող` նրանք մտածելու կարողություն չունեն...

Մահացածները խոսել չեն կարող` նրանք մտածելու կարողություն չունեն...

hover background

Դիտվել է:
735


Իմ մայրիկն ինձ այսպես է դաստիրակել` որ պետք է անվերապահորեն լսեմ և կատարեմ նրա բոլոր ասածները: Այդպես էլ մեծացա և հաճախ ամուսինս ինձ վրա ծիծաղում էր, ասելով որ կարծես փոքրիկ աղջիկ լինեմ, որը վախենում է իր մայրիկից: Ինչևէ այդպես են ինձ դաստիրակել: Մի անգամ մայրիկս զանգեց ինձ և ասաց, որ իր ընկերուհին է գալիս մեր քաղաք և որ ես նրան պետք է դիմավորեմ օդանավակայանից, բերեմ մեր տուն, այնուհետև ուղեկցեմ բժշկի և այդ ամբողջ ժամանակ նա պետք է մնա մեր տանը: Ես իհարկե չհակառակվեցի նրան, ուղղակի ասացի որ այդքան գումար չունեմ, բայց մայրիկն ինձ ասաց, որ գումար հարկավոր չէ: Նադյան ունի գումար իսկ ես պետք է ընդամենը ինչպես հարկն է հետևեմ նրան քաղաքում, որպեսզի ինչ որ բանի կարիք չունենա և իրեն մենակ ու անօգնական չզգա անծանոթ քաղաքում: Ես գնացի, դիմավորեցի և տուն բերեցի Նադյա “մորաքրոջը”, սակայն նրա տեսքն ինձ այնքան էլ դուր չեկավ: Նա գունատ էր, սակայն դա ըստ ինձ հիվանդության հետ կապված չէր, այլ մի այլ բան էր: Երբ ընթրում էինք ես հարցրի, թե արդյոք իր հետ եղե՞լ են միստիկ պատմություններ: Նադյա “մորաքույրը” սկսեց լաց լինել: Ամուսինս բարկացավ ինձ վրա, որ բոլորին տալիս եմ այդ նույն անիմաստ հարցը, սակայն այդ կինը հանգստացրեց բոլորիս, ասելով որ ամեն ինչ կարքին է և մեր թույլտվությամբ սկսեց պատմել իր կյանքի պատմությունը: Նա պատմում է- Ես մի աղջիկ ունեմ` Նինան: Նա այնքան գեղեցիկ է, որ տղաները ուղղակի հերթ էին կանգնում նրա համար, սակայն նա ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում: Բայց օրերից մի օր սիրահարվեց մի չգիտեմ ինչպես ասեմ օլիգարխի, թե շարքային հանցագործի, սիրում էր խենթի պես, սակայն այդ մեծահարուստ տղան որոշ ժամանակ անց լքեց նրան և սկսվեցին դաժան օրերը: Աղջիկս կարծես խելքը կորցրած լիներ: Այնքան գեղեցիկ, կոկիկ աղջկիկը հիմա ման էր գալիս գզգզված մազերով, ոչ կարգին հագուստով, կոտրում էր տան հայելիները, ափսեները, կահույքը, գոռում էր այնպես, որ ամբողջ թաղամասը լսում էր նրա ձայնը: Անցավ ժամանակ և նա ավելի անկառավարելի դարձավ և մենք որոշեցինք նրան բժշկի տանել: Բժիշկն ասաց, որ նրա մոտ սուր փսիխոզ վիճակ է և որ նրան անհապաղ պետք է հոգեբուժարան տեղափոխել: Այդ պահին չգիտեմ թե ինչ կատարվեց իմ հետ, իմ գեղեցկուհին հոգեբուժարանո՞ւմ: Բայց ինչ արած: Ցավով գնում էի նրա մոտ, իսկ նա գնալով ավելի դեպի վատն էր գնում: Ես ուղղակի անզոր էի ինչ որ բան անել և ուզում էի մեռնել: Սակայն մի անգամ այդ մասին իմանալով մեր տուն եկավ իմ քրոջ որդին, որը ապրում էր ուրիշ քաղաքում և աշխատում էր եկեղեցում: Նինան նրան շատ էր սիրում և Սաշան (քրոջս որդին) խնդրեց ինձ ուղեկցել իրեն Նինայի մոտ: Մենք գնացինք հոգեբուժարան, Նինան տեսնելով Սաշային միանգամից գունատվեց և հարձակվելով նրա վրա սկսեց բղավել, որ դուրս կորենք այդտեղից: Ամբողջ տուն վերադառնալու ճանապարհին ես ամոթի զգացում էի ապրում, ու արտասվում էի: Սաշան ինձ հանգստացնում էր սակայն հետո մի բան ասած, որին սկզբում ես չէի կարողանում հավատալ: Սաշան ասաց ինձ, որ Նինայի մոտ հոգեկան շեղումներ չեն, ուղղակի նրա մոտ չարքի առկայություն է: Քանի որ նա հոգևորական էր, նա իսկույն զգացել էր դա, սակայն հոգեբուժարանում չէր բարձրաձայնել: Նա ասաց, որ եթե համաձայն եմ, ուրեմն նա կխոսի իր ծանոթ հոգևորականների հետ և մենք կտանենք Նինային իր միջի հոգին քշելու սիանսների: Ինձ ոչինչ չէր մնում անել, քան համաձայնվել քանի որ իրոք անելանելի դրության մեջ էի: Հաջորդ օրը մենք Աղջկաս տարանք եկեղեցի, սակայն նա հենց եկեղեցու մուտքի մոտ համառություն ցուցաբերեց, ուզում էր փաղչել, ճչալ սակայն մենք նրան շատ պինդ էինք բռնել: Մի կերպ նրան ներս տարանք և եկեղեցականները սկսեցին աղոթք կարդալ: Այդ պահին դուք միայն պետք է տեսնեիք աղջկաս վիճակը` նա ամեն կերպ ուզում էր փաղչել, կենդանական ձայներ էր հանում: Ես տեսնելով այս ամենը խեղդվում էի, ուզում էի մեռնել միայն թե չտեսնեի աղջկաս այսպիսի տանջանքները: Այսպիսի սիանսները շարունակեցինք երեք օր շարունակ: Օր օրի աղջկաս վիճակն ավելի էր կայունանում: Երկրորդ օրը նույնպես չէր ցանկանում, բայց երրորդ օրը արդեն իր կամքով սկսեց հաճախել եկեղեցի աղոթքների: Նինայի տեսքը արդեն լավացել էր, տարօրինակությունները գրեթե անցել էին, սակայն նա իրեն շատ թույլ էր զգում: Երբ ամեն բան վերջացավ ես խնդրեցի պատմել աղջկաս և նա ինձ ասաց.- Երբ իմ սիրելին թողեց ինձ ու հեռացավ, ես շատ էի ցանկանում նրան հետ վերադարձնել և այդ իսկ պատճառով ես սկսեցի հաճախել ակումբ, որտեղ հոգի էինք կանչում: Ես որոշեցի կանչել հանգուցյալ տատիկիս հոգին և նրանից ճշտեմ թե ինչ միջոցով կարելի է հետ բերել նրան: Երբ գրատախտակը սկսեց շարժվել, ես հարցրի`”Տատիկ դա դո՞ւ ես “ , և մի ձայն ինձ ասաց` “քո տատիկը մահացել է, իսկ հոգիները մտածելու և խոսելու կարողություն չունեն”, ես հարցրի` “իսկ դու ո՞վ ես”, իսկ նա պատասխանեց “ես սատանան եմ” և այդ պահից սկսած ոչինչ չեմ հիշում: Այո Սաշայի ենթադրությունները ճիշտ էին դուրս եկել, այդ սատանան մտել էր Նինայի մարմնի մեջ և կառավարելով նրան անկառավարելի դարձնում մեր կողմից: Հուսով եմ սա դաս կլինի բոլորի համար և ոչ ոք երբեք նման քայլի չի դիմի…








Դիտումներ: 735 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home