Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են 15-ամյա տղայի սպանությունը

Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են 15-ամյա տղայի սպանությունը

hover background

Դիտվել է:
522


Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Վանաձորի Երկաթուղայինների այգու և թիվ 3-րդ գիշերօթիկ դպրոցի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով կատարված սպանության փաստով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայից կրծքավանդակի ձախ մասում ստացած հարվածի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղա երեխան մահացել է: Հիվանդանոց են մեկնում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Ժամանում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները ՝ քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ, ովքեր ճշտում են, որ երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Երկաթուղայինների այգու մոտից: Օպերատիվ-քննչական խումբը տեղում պարզում է, որ մահացածը Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան 9 շենքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն էր, ով սովորում էր Երևանի թիվ 97-րդ դպրոցի 10-րդ դասարանում և մինչև 17 տարեկանների ձեռքի գնդակի մրցումներին մասնակցելու համար Աջափնյակ վարչական շրջանի թիմի հետ գտնվում էին Վանաձորում: Հաշվի առնելով հանցագործության ծանր բնույթը, ողջ գիշեր ոստիկանների հետ է եղել նաև Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, ողջ գիշեր ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձոր քաղաքի Տարոնի և Բազումի բաժինների աշխատակիցները, քննչական խմբի հետ հսկայածավալ աշխատանքների արդյունքում իրացնելով օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, օպերատիվ տվյալներով լուսաբացին սպանություն կատարելու կասկածանքով Վանաձորի բաժին են բերման ենթարկում նույն քաղաքի Տերյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, քուրդ մականվամբ 22-ամյա Կարեն Կունգորցևին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, վիճաբանությունը, որն ավարտվել է սպանությամբ, եղել է մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող «տղայական ռազբորկա» ու արդեն կան գործով անցնող վկաներ, ովքեր հայտարարել և պնդել են, որ 15-ամյա տղային դանակով սպանել է Կ. Կունգորցևը: Վերջինս նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր.օր.-ի 359 հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով, կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) հատկանիշներով: Քննիչի կողմից Կ. Կունգորցևը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի ©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-10-13-lori--kill.html

 

 

 


 Կասկածվողը


 








Դիտումներ: 522 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home