Կիևում շարունակվում են բախումները

Կիևում շարունակվում են բախումները

hover background

Դիտվել է:
339


Հենց այս պահին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի է ունենում բախում հարյուրավոր ընդդիմադիր ցուցարարների և ոստիկանության հատուկ ստորաբաժանման զինծառայողների միջև։ 

Ընդդիմադիրները` անտեսելով ոստիկաններին ցույցերը ցրելու լայն հնարավորություններ ընձեռող նոր օրենքները, հավաքվել են Անկախության հրապարակում։ Նրանք փորձել են ճեղքել ոստիկանական շարքը և հասնել խորհրդարանի շենքի մոտ։ Ոստիկանների և ցուցարարների միջև թեժ կռիվներ են սկսվել։

Խորհրդարանի շենքը շրջապատված է ոստիկանների ջոկատներով և ավտոբուսներով։ Ոստիկանները կիրառում են ձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ։

Քաղաքի կենտրոնում ծուխ է։

Բախումներից առաջ ընդդիմության առաջնորդներից նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն Գերագույն ռադայի ընդունած և նախագահ Վիկտոր Յանուկովիչի վավերացրած նոր օրենքները «հակասահմանադրական» է որակել։ Ուկրաինայի ընդդիմության փոխանցմամբ՝ «Յանուկովիչը փորձում է դիկտատուրա հաստատել երկրում»։

Վիտալի Կլիչկոն այսօր Թվիթերի իր էջում արած գրառմամբ դիմել է Ուկրաինայի նախագահին։

«Վիկտոր Յանուկովիչ, մի գնացեք Նիկոլաե Չաուշեսկուի և Մուամար Քադաֆիի ճանապարհով։ Դադարեցրեք ժողովրդին հայտարարած պատերազմը»,- գրել է Կլիչկոն։

Խորհրդարանը (Գերագույն ռադան) օրեր առաջ արագացված կարգով է ընդունել օրենքները, որոնք ընձեռում են ցույցերը կոշտ միջոցներով ցրելու, ցուցարարներին տուգանելու և բանտարկելու իրավունք, ինչպես նաև` առանց խորհրդարանական պատկան հանձնաժողովի համաձայնության, պատգամավորներին մանդատներից զրկելու հնարավորություն։

Երեսները դիմակներով ծածկած ցուցարարները (ցույցի ընթացքում երեսը փակելն էլ արգելվում է նոր օրենքով) այսօր ոստիկանների ուղղությամբ նետում են ծուխ արձակող նռնակներ և տարբեր իրեր։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 20 ոստիկան վնասվածք է ստացել, նրանցից 10-ը տեղափոխվել է հիվանդանոց, 4-ը ծանր վիճակում են։

Նոր օրենքը նաև նախատեսում է ընդհուպ մինչև 15 տարվա ազատազրկում «հասարակական կարգի զանգվածային խախտման համար»։


Աղբյուրը -azatutyun.am









Դիտումներ: 339 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home