Կիևում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Կիևում իրավիճակը շարունակում է լարված մնալ

hover background

Դիտվել է:
239


Ուկրաինական ընդդիմությունը չի պատրաստվում նահանջել:

Ոստիկանության և ցուցարարների միջև բախումները Կիևում շարունակվում էին ողջ գիշեր: Դրանց հիմնական թատերաբեմը կրկին Վալերի Լոբանովսկու անվան «Դինամո» մարզադաշտին հարող Գրուշևսկու փողոցն էր: 

Այս անգամ էլ ուկրաինացի հատուկ ջոկատայինները բավական մեծ դժվարությամբ կարողացան կանխել քարերով և բենզինով լի շշերով զինված ընդդիմադիրների առաջխաղացումը դեպի նույն փողոցի վրա գտնվող Գերագույն ռադայի և կառավարության շենքերը:

Գիշերային բախումներից մի քանի ժամ առաջ իրադրությունը հանդարտեցնելու անհաջող փորձ կատարեց երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` հանդես գալով հատուկ ուղերձով: «Ես երկխոսության, փոխզիջման, մեր հայրենիքում անդորրը վերահաստատելու կոչ եմ անում: Ես հավատում եմ ուկրաինացի ժողովրդի իմաստնությանը: Դիմում եմ նաև Կիևի բնակիչներին, բողոքի ակցիաների մյուս մասնակիցներին՝ թույլ մի՛ տվեք, որպեսզի ձեզ ուղղորդեն բռնության կոչերով հանդես եկող անձինք, մարդիկ, ում նպատակն է երկիրը զանգվածային անկարգությունների հորձանուտն ընկղմելը», - հայտարարում էր Յանուկովիչը:

Ուկրաինական ընդդիմությունը, սակայն, չի պատրաստվում նահանջել: Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ անցած գիշեր տպարանում արգելափակեցին խորհրդարանի պաշտոնաթերթ «Գոլոս Ուկրաինի» թերթի լույսընծայումը: Հենց այս պաշտոնաթերթում պետք է հրապարակվեին անցած շաբաթ ընդունված սկանդալային օրինագծերի տեքստերը: Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ խորհրդարանի կողմից ընդունված օրենքները ուժի մեջ են մտնում դրանց` Ռադայի պաշտոնաթերթում հրապարակելուց հետո միայն: Խորհրդարանի ղեկավարությունը, սակայն, կարողացավ շրջանցել ընդդիմադիր գործընկերների ակցիան` ուկրաինացիների քաղաքացիական իրավունքների սահմանափակում նախատեսող օրինագծերի տեքստերը զետեղելով պաշտոնաթերթի կայքէջում:

Սրան զուգահեռ՝ առավոտյան լրագրողների հետ հանդիպեց ընդդիմության առաջնորդներից մեկը` ՈւԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն: Նախ նա զգուշացրեց, որ առաջիկա ժամերին ոստիկանությունը կարող է պաշտպանությունից անցնել հարձակման` ցուցարարներից մաքրելով ոչ միայն Գրուշևսկու փողոցը, այլև Անկախության հրապարակում գտնվող վրանային ճամբարը: Կլիչկոյի պնդմամբ՝ այժմ Կիևի կենտրոնում գործում են նաև սադրիչների խմբեր, որոնց նպատակն է արգելափակել դեպի Մայդան տանող փողոցները` թույլ չտալով, որպեսզի մարդկանց քանակն այնտեղ երեկոյան կողմ զգալիորեն ավելանա:

Ուկրաինական մի շարք աղբյուրների փոխանցմամբ` բացօթյա այս ասուլիսից անմիջապես հետո Կլիչկոն մեկնել է Բանկովայա փողոցում գտնվող նախագահական նստավայր, որտեղ նպատակ ունի կրկին հանդիպել Վիկտոր Յանուկովիչի հետ: «Կիրակի գիշերը կայացած մեր հանդիպման ժամանակ նախագահ Յանուկովիչը խոստացավ ինձ կարգավորել իրավիճակը, բայց այդպես էլ չկատարեց իր խոստումը», - նշել է  Կլիչկոն:



Աղբյուրը-Azatutyun.am










Դիտումներ: 239 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home