Ինչպես Էյնշտեյնն Ապացուցեց Աստծո Գոյությունը

Ինչպես Էյնշտեյնն Ապացուցեց Աստծո Գոյությունը

hover background

Դիտվել է:
571


Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին.

 - Այն ամենը, ինչ գոյություն ունի, Աստծո կողմի՞ց է ստեղծված: Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.

 - Այո, ամեն ինչ Աստված է ստեղծել:
 
- Մի՞թե այն ամենը, ինչ կա աշխարհում, Աստված է ստեղծել:

 - Այո, պարոն,-պատասխանեց ուսանողը: Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.

 - Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել, ապա նա ստեղծել է նաև Չարիքը, քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի, որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը, ապա Աստված Չարիքն է: Լսելով այս պատասխանը` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ Աստծո հավատքը լոկ միֆ է: Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.

- Պրոֆեսոր, կարո՞ղ եմ ձեզ մի հարց տալ: - Ի՞նչ հարց: Իհարկե, կարող ես, համեցիր: Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց. -Պրոֆեսոր, ցուրտը գոյություն ունի՞:

 - Այդ ի՞նչ հարց է, իհարկե, գոյություն ունի: Դու երբեք չե՞ս մրսել միթե: Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա: Երիտասարդը պատասխանեց. - Իրականում, պարոն, ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն՝ այն, ինչ մենք համարում ենք ցուրտ, իրականում տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն (−273.15 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի) տաքության իսպառ բացակայությունն է, երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում: Ուսանողը շարունակեց.

-Պարոն, իսկ մթությունը գոյություն ունի՞:

- Իհարկե, գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը:

-Դուք այս անգամ էլ ճիշտ չեք, պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն, իրականում, լույսի բացակայությունն է: Մենք կարող են ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ճեղքել այն: Ինչպե՞ս եք Դուք ի զորու իմանալ, թե ինչքան մութ է տարածությունը: Սակայն Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ: Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևույթների էությունը: Վերջիվերջո, երիտասարդը հարցրեց.

 -Պարոն, իսկ Չարիքը գոյություն ունի՞: Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց.

 - Իհարկե, ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը, բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված… Այս օրինակները ոչ այլ ինչ են, քան Չարիքի դրսևորումներ: Ուսանողը պատասխանեց.

-Չարիքը գոյություն չունի կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը, բառ` մարդու կողմից ստեղծված, բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ, որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որ գալիս է տաքության բացակայության դեպքում, կամ մթությանը, որ վրա է հասնում, երբ չկա լույս… Պրոֆեսորը նստեց: Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն:








Դիտումներ: 571 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 111 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home