Ինչպե ՞ս խուսափել երկուշաբթի օրվա դեպրեսիայից

Ինչպե ՞ս խուսափել երկուշաբթի օրվա դեպրեսիայից

hover background

Դիտվել է:
361


Այդքան ցանկալի ու սպասված հանգստյան օրերին միշտ հաջորդում են երկուշաբթիները: Արդեն կիրակի երեկոյան դուք տրամադրության անկում եք ունենում, սկսում եք մտածել վաղվա մասին ու ձեր հանգստյան օրերի վերջին ժամերին ուղեղը ոչ միայն չի հանգստանում, այլև' գերլարվում է: Այս ամենից խուսափելու համար առաջին հերթին պետք է երկուշաբթին ընդունել ուղղակի որպես նոր շաբաթվա սկիզբ, որի վերջում դուք նորից կհանգստանաք ու այսպես շարունակ: Իսկ արդեն հաջորդիվ' կարող եք հետևել մի քանի խորհրդի: Այսպիսով' ամեն երկուշաբթի առավոտ մտածե՛ք.

1. Այս օրն անպայման ինձ հնարավորություն կտա անել ինչ-որ նոր ու հետաքրքիր բան:

2. Բոլոր այն քայլերը, որոնք ես կատարում եմ' իմ ընտրության արդյունքն են: Այն աշխատանքը, որը ես կատարում եմ' ևս ես եմ ընտրել: Եթե ինձ մի բան դուր չի գալիս' ես կարող եմ այն փոխել: Եթե չեմ փոխում, ուրեմն պիտի սկսեմ սիրել:

3. Ես ապրում եմ հենց այս պահին ու այստեղ: Կարևոր չէ օրը երկուշաբթի է, կիրակի, թե'շաբաթ: Իսկ ո՞վ ասաց, որ երկուշաբթի չի կարելի զվարճանալ:

4. Երկուշաբթի օրը ես կաշխատեմ շատ արդյունավետ: Արդյունքում օրս կավարտեմ ինքս իմ արածից բավարարված ու արդեն իսկ դա կլինի իմ լավ տրամադրության գրավականը:










Դիտումներ: 361 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home