Ի՞նչ են խնդրել հայ հայտնիները Ձմեռ պապիկից
hover background
Ամանորին հաշված օրեր են մնում: Լինես մանուկ, թե մեծահասակ, միևնույնն է` ցանկանում ես հավատալ, որ Նոր տարին երջանկություն ու հաջողություններ է բերելու: Ամանորյա հրաշքին սպասում են նաև հայ հայտնիները: Slaq.am-ի հետ զրույցում նրանք ասացին, թե ինչ են սպասում Ձմեռ պապիկից և գալիք` 2014 թվականից:
Հայկո- Շատ կուզեի գալիք տարին լիներ ուրախ և երաժշտությունով լի տարի: Իսկ Ձմեռ պապիկին խնդրել եմ, որ գա մեր տուն և փոքրիկ Արմանին շնոհավորի ու տա խոստացված նվերը:
Դիանա Մալենկո- 2013 թվականը հայերիս համար եղավ կորուստների տարի,2014-ից ակնակալում եմ խաղաղ տարի` առանց կորուստների: 2013-ին գործնական առումով հաջողություններ գրանցեցի: Հուսամ, որ նույն տեմպերով կշարունակվի: Ձմեռ պապիկից ամեն տարի միայն մեկ բան եմ խնդրում, բայց չեմ ցանկանում բարձրաձայնել: Բոլորին մաղթում եմ խաղաղություն և ներդաշնակություն:
Նաիրա Մովսիսյան- Ես ամեն տարի Ձմեռ պապիկից խնդրում եմ այն, ինչ Աստված պապիկը ինձ համար նախատեսել է իրականություն դարձնել: Մաղթում եմ, որպեսզի չդադարեն հավատալ հրաշքներին: Նյութական որևէ իր չեմ ուզում Ձմեռ պապիկից:
Ջուս- 2014 թվականին կլինեն նոր երգեր, նոր նախագծեր: Նախատեսել եմ նոր տարուն իմ երկրպագուներին զարմացնել: Ձմեռ պապիկից խնդրել եմ հարուստ, չդավաճանող, ինձ շատ սիրող, սպորտային կառուցվածքով տղամարդ:
Կամո Սեյրանյան- «2014 թ. փետրվարին FIRBIDDEN SAINTS խմբի հետ համերգներով կմեկնեմ Չինաստան: 2014 թվականի գարնանը նոր տեսահոլովակ կնկարահանվի: Կունենամ նաև մենահամերգ: Ձմեռ պապիկից և Աստծուց խնդրում եմ, որ իմ հայ ժողովուրդը լավ ապրի, որ բոլորն էլ կարողանան նորմալ ապրել: Ցանկանում եմ բոլորին առողջություն, երջանկություն, թող մեր երեխաները մեծանան կապույտ, խաղաղ երկնքի տակ:
Դիտումներ: 925 |
Ավելացրեց:
AboutAll
Տարածել այս նյութը`(Share)
ս
Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:
Մեկնաբանված է անգամ
Մուտք