Հոգին բնակարանում

Հոգին բնակարանում

hover background

Դիտվել է:
1615


Երբ Սվետլանան իր փոքրիկ աղջկա հետ փոխեց բնակարանը, այնտեղ սկսեցին տեղի ունենալ առեղծվածային իրադարձություններ և անբացատրելի երևույթներ: Սկզբում սկսեց վատթարանալ նրա առողջությունը, բայց չէ որ նա դեռ շատ երիտասարդ էր, ընդամենը 21 տարեկան և կարծես սկսեցին ուժերը լքել իրեն : Ամուսինը արդեն զգալի ժամանակ էր, ինչ բացակայում էր տանից, իսկ աղջիկը սիրեկաններ էր բերում տուն, սակայն նրանք երկու օրից ավել չէին կարողանում դիմանալ ոչ նրա, ոչ էլ բնակարանի հետ: Եվ այսպես հենց որ ինչ որ մի տղամարդ ոտքը տան շեմից ներս էր դնում, այդ տանը սկսվում էին սարսափելի իրադարձություններն ու դեպքերը: Կարծես ինչ որ մեկը հարվածում էր պատերին, ջահը ինքն իրեն շարժվում էր, դարակներից իրենք իրենց սկսում էին թափվել առարկաներ, սկսվում էին խոհանոցի դարակներն ու դռները բացվել, մի խոսքով սարսափ: Բնականաբար ոչ ոք չէր դիմանում այս ամենին և լքում էր բնակարանը: Սկզբում նրանք ուշադրություն չէին դարձնում այդ ամենին: Սվետան իր խոհանոցային գործերն էր անում, իսկ դուստրը, որը ընդամենը 3 տարեկան էր նրա աչքի առաջ հատակին նստած խաղում էր իր խաղալիքներով: Երեխայի նստած դիրքը նայում էր դեպի միջանցք և Սվետլանան հանկարծ նկատեց, որ երեխան անընդհատ գնում է դեպի միջանցքի դռան մոտ, ժպտում ինչ որ մեկին և արագ հետ գալիս, կարծես պախկվոցի խաղալիս լինի: Երբ Սվետլանան երեխային հարցրեց, թե ում է նա ժպտում, երեխան պատասխանեց, որ միջանցքում մի պարոն կա և մատիկներով ցույց տվեց միջանցքի դուռը: Սվետլանան իհարկե միջանցքում ոչ ոքի չտեսավ, սակայն որոշեց դիմել ինչ որ մեկին օգնության համար: Օգնության խնդրանքով նա դիմեց մի ծեր կնոջ, որը այդ գործից գլուխ էր հանում, և այդ կինը նրան խորհուրդ տվեց: Դա մի մարդու հոգի էր, որը մահացել էր իր մահով, ժամանակին, սակայն իր հոգին չէր բարձրացել դեպի վերև այլ մնացել էր այս աշխարհում և հենց այդ տանը: Կային վարկածներ, որ այդ տղամարդը հենց այդ տան տերն է եղել կամ կողքի հարևանը, նա չար հոգի էր: Սնուցում էր ստանում Սվետլանայի էներգիայով, այդ իսկ պատճառով նա ուժասպառ էր լինում: Այդ ծեր կինը դիտելով Սվետլանային ասաց, որ նրա աջ կողմի աուրան վնասված է, իսկ դա նշանակում է, որ երբ Սվետլանան քնած է լինում, ուրվականը սնուցում է ստանում նրա աջ կողմից պարկած: Կինը ուրվականից ազատվելու համար խորհուրդ տվեց նրան ուղարկել այլ մարմնի մեջ: Այս դեպքից անմիջապես հետո մենք տեղափոխվեցինք ուչիշ քաղաք,- պատմում է հեղինակը,- և այդպես էլ չիմացա արդյոք կարողացան քշել այդ ուրվականին տանից, թե ոչ, քանի որ այդ աղջկա հետ այլևս շփում չունեինք: Բայց հաստատ գիտեմ, որ պատմությունը իրական է:








Դիտումներ: 1615 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home