ՀՀԿ-ի տատիկի «բացառիկ» հարցազրույցը

ՀՀԿ-ի տատիկի «բացառիկ» հարցազրույցը

hover background

Դիտվել է:
442


Սուսաննա կամ Էմմա Սարգսյանին, որ հայտնի է որպես «ՀՀԿ-ի տատիկ», հանդիպեցի օրեր առաջ, երբ գնացել էի նախագահական նստավայրի դիմաց` զրուցելու այնտեղ նստացույց անող ընտանիքի անդամների հետ: Նրանք նախագահից պահանջում էին արդար դատավարություն, որպեսզի չզրկվեն իրենց տնից: «ՀՀԿ-ի տատիկը» մոտեցավ ինձ` ուշադրությունս նստացույցի մասնակիցներից շեղելու կամ ինձ հետ անկեղծանալու համար: Տարիներ շարունակ ինձ փնովող տատիկն այս անգամ ասաց, թե ինձ շատ է հարգում ու քայլ- քայլ ինձ սկսեց հեռացնել նստացույցի մասնակիցներից: Նրա հետ հարցազրույցը առաջարկում ենք կարդալ ամբողջությամբ:


 -Ինչու՞ եք միշտ փնովում ու վիրավորում ակցիաների ու նստացույցների մասնակիցներին:  

 -Նրանք խայտառակում են երկիրը: Գիտես՝ ես խնդիր չունե՞մ: 7 հոգով ենք, զինվորս արձակուրդ ա եկել բանակից: Տեղ չունի քնելու, հատակին է քնում: Ամբողջ գիշեր Գոռս հազաց, բայց ես չեմ դժգոհում: Ի՞նչ են դուրս եկել նստացույց ու ակցիա անում: Հա, ի՞նչ: Դրանց ես հայ չեմ համարում: -Այսինքն՝ ձեր հայրենսիրությու՞նն է պատճառը, որ չեք սիրում ակտիվիստներին: -Այո', միայն ու միայն հայրենասիրությունը: Ես հայրենասեր եմ: Նայի', ցամաք հաց եմ վերցրել, որ ուտեմ: Հետը ո'չ պանիր կա, ո'չ երշիկ: Ես փառք եմ տալիս Աստծուն: Տեսար, չէ՞, որ ցամաք հաց եմ վերցրել: Թասիբը բարձր ա ինձ մոտ: Ես սիրում եմ իմ երկիրը, նախագահին, ձեզ, բոլորին:


 -Գիտեմ, որ շատ եք սիրում նախագահին, եթե նա փոխվի, կկանգնե՞ք մյուս նախագահի կողքին:

 -Ճիշտ ա. ես սիրում են նախագահին` գժի պես: Էս նստացույցների դեմ ես կպայքարեմ` անկախ նրանից, թե ով կլինի նախագահը:

 -Իսկ ինչպե՞ս օգնենք այս ընտանիքին: Նրանցից ուզում են վերցնել իրենց բնակարանը: Եթե այսօր չպայքարեն, վաղն իսկապես դրսում կհայտնվեն:

 - Մենք դատարաններ ունենք, դատապաշտպաններ ունենք: Մենք ամեն ինչ ունենք: Արի սկսենք նրանից, թե ով է ուզում վերցնել. քույրը: Հասարակ լոգիկա ա դա. եթե քույրը եղբորը չի սիրում, էլ ի՞նչ ընտանիք: Էլ ի՞նչ են եկել ստեղ ձևական նստել: Մեղք են, չէ,՞ մեր ոստիկանները: Ամբողջ օրը սրանց երեսից չեն հանգստանում: Խփում են, գցում են: Հենց հիմա 10 հոգի սրանց նմանների երեսից պառկած են հիվանդանոցում: Բա կարելի ա՞: Համ էլ դու բոլորին մի հավատա: Էն Շողիկին, որ ամբողջ օրը տուն ա ուզում, նախագահը 60 ք/մ տուն ա տվել, դու գիտեի՞ր: Բայց մեկ ա, էլի եկել ա, պլակատները վերցրել, դժգոհում ա, իրեն ճղում ա: Սա էլ ի՞նչ ա եկել նստել ստեղ, թե տալս տունս վեկալել ա: Տո քեզ էլ թաղեմ, քո տալին էլ: Նախագահն ի՞նչ անի:

 -Այդ դեպքում ինչու՞ եք ամբողջ օրը դժգոհում Լևոն Տեր -Պետրոսյանից: Նա էլ էր, չէ՞, ՀՀ նախագահ:

-Ես էլ եմ ավարտած, գիտեք չէ՞: Ես Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն եմ ավարտել: 40 տարի մայրաքաղաքում աշխատել եմ, ամեն ինչը լավ գիտեմ: Խի ես էն ժամանակ Լևոնից դժգոհած կա՞մ: Էն, որ ես գնում էի տարբեր երկրներ, պայմանագրեր էի կապում, բոլորը զարմանում էին, թե կին հալով ո՞նց եմ էդքանը անում: Լևոնը նստած, կռեսլոյի վրա պտտվում էր, իսկ ես 24 տոննա միսը Ուկրաինայից բարձել էի: Եկա, ճանապարհը քանդված էր, տրակտորով մյուս ափը անցկացրի միսը, բերեցի, որ ժողովուրդս ուտեր: Հետո կեղտոտ մարդիկ ասեցին` ի՞նչ գին դնենք. շատ ես տանջվել: Ասացի` ոչ մի գին ինձ պետք չի. ժողովուրդը սոված ա : Հիմա ինձ ճանաչեցի՞ր, Արաքս ջան:

 -Որ այդպիսի գործեր եք արել, ինչպե՞ս է ստացվել, որ այսօր «ցամաք հացի» հույսին եք մնացել:

 -Ես մեծ ազգի աղջիկ եմ, գյումրեցի եմ: Ներկա պահին հորեղբորս թոռը դասԱխոս ա, իր երկու քույրերը` բժշկուհի, փեսաները` բժիշկ, տղան՝ բժիշկ: -Իսկ ձեզ չե՞ն օգնում: -Ես ինձ թույլ չեմ տա: Ես սխտորը կքսեմ հացին, կուտեմ, փառք կտամ Աստծուս ու կքնեմ:Ես միշտ լացում եմ, ես միշտ տխուր եմ, չգիտեի՞ր, չե՞ս զգացել: Ես շատ հոգս ունեմ: Ես գիտեմ՝ ինչ են արել, ում են սպանել: Ես այդ բոլորը գիտեմ, բայց նրանք էլ մայր ունեն, չէ՞: Հարցազրույցը` Արաքս Մամուլյանի  

Նյութի աղբյուրը ` Newsbook.am








Դիտումներ: 442 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home