Զոհված կրտսեր սերժանտին հուղարկավորում են՝ համաձայն զինվորական կարգի (լուսանկարներ, տեսանյութ)

Զոհված կրտսեր սերժանտին հուղարկավորում են՝ համաձայն զինվորական կարգի (լուսանկարներ, տեսանյութ)

hover background

Դիտվել է:
428


«Եռաբլուր-պանթեոնում» ընթանում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը՝ զինվորական կարգի համաձայն:
 

 

Արմեն Հովհաննիսյանի դին այս պահին դրված է Եռաբլուրի սրբ. Վարդանանց նահատակաց եկեղեցու դիմաց, և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սպասավորն անցկացնում է հոգեհանգստյան կարգ:

 

Ներկա են Պաշտպանության նախարարը՝ ՊՆ ղեկավար անձնակազմի հետ միասին , ազատամարտիկներ, արվեստագետներ։ Քաղաքական ուժերից «Ժառանգության» վարչության կազմը գրեթե ամբողջությամբ Եռաբլուրում է՝ Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան։ ԱԺ պատգամավորներից ներկա են Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

 

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արմեն Հովհաննիսյանը զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում արձանագրված ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի ժամանակ՝ դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելիս։

Աղբյուրը-tert.am

 





 Զոհված կրտսեր սերժանտին հուղարկավորում են՝ համաձայն զինվորական կարգի (լուսանկարներ, տեսանյութ)
















Դիտումներ: 428 | Ավելացրեց: KuK
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home