Համո Սահյան-Օրը մթնեց

Համո Սահյան-Օրը մթնեց

hover background

Դիտվել է:
958


Համո Սահյան - Օրը մթնեց




(Սերո Խանզադյանին) 

Օրը մթնեց, ժամն է արդեն 
Իրիկնահացի, 
Տխրությունս կամաց-կամաց 
Փոխվում է լացի: 

Իջնում էին խոհուն,խոնարհ 
Դեզերի ուսին 
Մի կաթնահունց երկնակամար, 
Մի ծերատ լուսին: 

Մեկը մեկից ամաչելով, 
Եվ զուսպ, և հավաք, 
Նստում էին մերոնք կարգով- 
Կրտսեր ու ավագ: 

Նստում էին և սպասում 
Մինչև պապը գար, 
Մինչև բակում Ծաղիկ եզան 
Զանգը ծլնգար: 

Պապը գալիս, սուփրի գլխին 
Նստում էր շուքով, 
Եվ լցվում էր տունը դաշտի 
Բույր ու շշուկով... 

Ու երբ տատս ձեռքն էր առնում 
Շերեփը իր հին, 
Գդալները բնազդաբար 
Աղմկում էին: 

Թանապուրի տաք գոլորշին 
Գերանին առնում 
Եվ սյունն ի վար գլոր-գլոր 
Ուլունք էր դառնում: 

Վայելում էր տաք թանապուր, 
Լավաշ ու սամիթ 
Աշխարավոր մի գերդաստան՝ 
Պարզ ու միամիտ... 

Հիմա այդ մեծ գերդաստանից 
Ոչ մեկը չկա... 
Ես եմ մնում լոկ իբրև հուշ 
Եվ իբրև վկա: 

Օրը մթնեց, ժամն է արդեն 
Իրիկնահացի, 
Տխրությունս կամաց-կամաց 
Փոխվում է լացի:







<








Դիտումներ: 958 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home