Գիշերային թիթեռնիկի երազանքը
 
 
  
 
 
 
  hover background
hover background
 
  
 
 
 
 
				
			
Գիշերային թիթեռնիկը շատ էր սիրում լույսը: Նա դրանում մեղավոր չէր: Դա իրեն փոխանցվել էր իր պապերից, որոնք նույնպես պաշտում էին լույսը: Եվ թիթեռնիկը ծնված օրվանից որոնում էր իր ամենապայծառ լույսը: Օրերից մեկ օր նա թռչելով մի տան մոտով հանկարծ նկատում է մի պայծառ լույս, որը դուրս գալով պատուհանից լուսավորում էր տարածքում գտնվող ամեն ինչ: Մոտենալով պատուհանին և ներս նայելով, նա հասկացավ, որ սա հենց այն լույսն է, որը ամբողջ իր կյանքում որոնել է: Նա առանց մեկ վայրկյան վարանելու սկսեց թռչել դեպի այդ լույսը: Ինչքան շատ էր մոտենում այդ լույսին, այնքան արագ էր զարկում նրա սիրտը: Նա թռչում էր դեպի իր բաղձալի լույսը: Եվ երբ թիթեռնիկը վերջապես հասավ այդ լույսին, նրա թևերը դիպչելով շիկացած լամպին՝ այրվեցին և թիթեռնիկը վայր ընկավ: Կան մարդիկ, որոնք նման են այս թիթեռնիկին: Նրանք նույնպես սիրում են "լույսը”: Եվ երբեմն, երբ նրանք հասնում են իրենց "լույսին”, նրանց թևերը այրվում են և նրանք վայր են ընկնում: Ու ամբողջ կյանքը նրանք այլևս չեն կարողանում թռչել:աղբյուրը-http://arxangelo.info/butterfly-and-light/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  
 
 
  
 
 
 
 
 
Դիտումներ: 433 |
Ավելացրեց: 
AboutAll
 
Տարածել այս նյութը`(Share)
 
 
  
 
 
 
 
 
 ս
 
 Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:
 
 
Մեկնաբանված է  անգամ
  
 
 
 
 
 
 
 
 
  
 Մուտք
 