hover background
Սկզբում Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց: Իսկ երկիրը անձև ու դատրկ էր Եվ խավար կար անդնդի վրա, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա: Եվ Աստված ասաց` լույս լինի, և լույսը եղավ: Աստված տեսավ, որ լույսը բարի է. Եվ Աստված լույսը բաժանեց խավարից: Եվ Աստված լույսը ցերեկ անվանեց, իսկ խավարը` գիշեր:Եվ իրիկուն և առավոտ եղավ` առաջին օրը: Եվ Աստված ասաց` ջրերի մեջտեղը հաստատություն լինի, որ ջրերը ջրերից բաժանի: Եվ այնպես եղավ: Եվ Աստված հաստատությունը կոչեց երկինք և իրիկուն եղավ և` առավոտ` երկրորդ օրը: Եվ Աստված ասաց երկնքի գտնվող ջրերը մեկտեղ հավաքվեն և ցամաքը երևա: Եվ այնպես եղավ: Եվ Աստված ցամաքը կոչեց երկիր և ջրերի զանգվածը կոչեց ծով:Եվ Աստված տեսավ, որ բարի է: Եվ Աստված ասաց` երկրի վրա կանաչ խոտ բուսնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա: Եվ այնպես եղավ: Եվ երկիրը կանաչ խոտ հանեց` սերմ տվող խոտ իր տեսակի տեսակի պես և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ էր, իր տեսակի պես: Եվ Աստված տեսավ, որ բարի է: Եվ իրիկուն եղավ և առավոտ` երրորդ օրը:
Դիտումներ: 357 |
Ավելացրեց:
AboutAll
Տարածել այս նյութը`(Share)
ս
Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:
Մեկնաբանված է անգամ
Մուտք