hover background
Տեսակետ կա, որ ընկճախտի ժամանակ մենք չարաշահում ենք չիպսերն ու շոկոլադը: Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ երջանկության զգացողությունը նունպես կարող է գիրացման պատճառ դառնալ:
Հետազոտություն արդյունքներից պարզվել է, որ ով թույլ է տալիս, որպեսզի սնունդն ազդի իր տրամադրության վրա (այդպիսի մարդիկ կազմում են 75% ), ապա երջանիկ ժամանակ ավելի շատ կալորիաներ է ընդունում, քան հակառակ պարագայում:
Գիտնականները հետազոտությանը մասնակցած ուսանողներին ցուցադրել են 2 կատակերգություն, որը բարձր տրամադրություն է ապահովել, այնուհետև չեզոք տրամադրության համար ներկայացրել են վավերագրական ֆիլմ’ ձկնորսության մասին, իսկ բացասական արդյունքի համար ցուցադրել թախծոտ մի ֆիլմ:
Դիրումներից հետո կամավորներին առաջարկվել է փորձել չիպսեր և կոնֆետներ, իսկ փորձագետները ստուգել են, թե որքան կալորիա են նրանք ընդունել:
Ուսանողները, որոնց սնվելու չափաքանակը կախված էր տրամադրությունից, դրական ֆիլմերից հետո ընդունել են ավելի շատ կալորիաներ, քան բացասական զգացմունքներով ֆիլմից հետո:
Մասնագետները ենթադրում են, որ այս հետազոտության արդյունքները օգտակար կլինեն ճարպակալման բուժման ժամանակ: Նրանք շեշտում են դրական զգացմունքների ազդեցությունը շատակերության վրա, որի մասին հաճախ մոռացվում է: Բնականաբար չափից շատ ուտելը բացասաբար է ազդում մարսողության համակարգի վրա, և կարող է գաստրիտի կամ խոցի պատճառ դառնալ: Պետք է չմոռանալ այդ մասին, երբ վատ կամ լավ տրամադրությամբ պատրաստվում եք սնվել:
Վատ տրամադրությունը նույնպես հաճախ ազդում է ընդունած սննդի քանակի վրա: Երբ կինը տխուր է կամ ձանձրանում է, սկսում է ուտել, որպեսզի փոխի իրավիճակը: Սնունդը կարող է բարձրացնել սերոտոնինի ու շաքարի մակարդակը և որոշ ժամանակով բարձրացնել տրամադրությունը:
Երկու դեպքերում էլ պետք է պահպանել չափի զգացողությունը:
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտումներ: 407 |
Ավելացրեց:
KaReN♪
Տարածել այս նյութը`(Share)
ս
Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:
Մեկնաբանված է անգամ