Դու չար մարդ ես

Դու չար մարդ ես

hover background

Դիտվել է:
630


Զգուշացնեմ, որ գրառումը խորհուրդ չի տրվում դիտել երեկոյան և առավել ևս ներշնչող մարդկանց: Պատմություններն իրական են, սակայն պատմող անձի գաղտնիությունը պահպանելու համար կփոփոխեմ հերոսների անունները:

Դե ինչ գնացինք`




Դեպքը տեղի է ունեցել ընդամենը 10 օր առաջ: Ես սովորականի պես վիճեցի ընտանիքիս անդամների հետ և դուրս վազեցի, նստեցի մեքենաս և գնացի ընկերներիս մոտ: Նրանց հետ խոսակցությունը նույնպես չստացվեց, մի տեսակ սառնություն էի զգում բոլորի հանդեպ, նրանց հետ նույնպես վիճեցի և հեռացա: Մի փոքր առաջ գնալով սրճարաններից մեկում տեսա ընկերուհուս, ում կյանքիցս շատ էի սիրում: Տեսա, ցանկացա մոտենալ, միգուցե նա ինձ կարող էր օգնել արդեն երկու ժամ էր չէի խոսել նրա հետ, սակայն նա մենակ չէր: Այո նրան ընկերակցելու եկավ մի տղա, որին ես չէի էլ ճանաչում, նրանք համբուրվեցին և նստեցին բան խմելու: Ես նստեցի մեքենան և սկսեցի ուղղակի արագ վարել: Ես չէի մտածում, թե ուր եմ գնում, ուղղակի սլանում էի առաջ: Օրը մռայլ էր, անձրևով: Ժամը 23:30 էր և ես դեռ գնում էի, չգիտեմ էլ թե ուր: Դրսում մառախուղ էր, այնպիսի մառախուղ, որ 2 մետր հեռավորության վրա ոչինչ հնարավոր չէր տեսնել: Մեքենայի արագությունն արդեն բավականին ժամանակ էր չէր իջնում 100կմ/ժ արագությունից: Ինձ միայն ուղղություն էին ցույց տալիս ճամպեզրին տեղադրած փոքրիկ շողքերը, որոնք լուսավորվում էին մեքենայի լույսերից: Արդեն վաղուց դուրս էի եկել քաղաքից: Թե որտեղ էի, դա ես չգիտեի, սակայն այնտեղ ոչ լուսավորություն կար, ոչ էլ ըստ իս բնակելի շինություններ, քանի որ արդեն երկար ժամանակ էր, ինչ չէի տեսել տուն, որտեղ լույս վառվեր: Հանկարծ որտեղից որտեղ մեքենայիս առաջ դուրս եկավ մի սև շուն: ես իսկույն սեղմեցի արգելակը, մեքենան մի քանի պտույտ կատարեց փողոցի թաց ասֆալտի վրա և կանգնեց մայթեզրին: Շունը մի քանի վայրկյան կարմիր աչքերով նայեց ինձ վրա և շարունակեց իր ճանապարհը: Ես իջա մեքենայից և նկատեցի, որ իմ առաջ մի հսկա պատ էր, որի վրա էլ ես գնում էի, եթե չհայտնվեր այդ արարածը: Մեքենայով մտա ճամփի կողքին գտնվող բաց դաշտը որից այն կողմ կարծես անտառ էր: Շուրջս ոչինչ չկար, միայն մթություն ու լռություն: Ես հանգիստ գնացի այդ դաշտ, կանգնեցրի մեքենան, իջեցրի նստարանը և սկսեցի ծխել: Հանկարծ ինձ սկսեց պատել այնպիսի զգացողություն, որ ես մեքենայում մենակ չեմ: Որևէ մեկի շնչի ձայնն էի լսում, հետո մեքենայում տիրես մի անսովոր սառնություն, ես կարծես մրսում էի: Մի քանի րոպե անց այդ ամենն անհետացավ և ամեն ինչ սովորականի նման էր: Ես բացեցի պատուհանը, որպեսզի դուրս նետեմ ծխախոտի մնացորդը և հանկարծ… Եվ հանկարծ պատուհանի առջև հայտնվեց մի տատիկ' սև քուրքով, կարմիր գլխարկով, սև երկարաճիտ կոշիկներով: Նրա բերանում նույնիսկ պրոթեզ չկար, կանգնած էր բարի դեմքով և նայում էր ինձ: Երբ դեն նետեցի ծխախոտը այդ կինն ասաց.
-Տղա ջան ինձ արևածաղիկ կտա՞ս, թեկուզ ընկույզ, թեկուզ պնդուկ, մի բան տուր ծամեմ էլի տղա ջան…
Այդ ժամանակ ես ասացի.
-Էէէ տատի ժամին նայել ե՞ս, ավելի լավ է գնաս ու քնես մարդկանց այդ մութ վայրերում վախեցնելու փոխարեն
Այդ պահին կնոջ դեմքը մռայլվեց, սակայն դա նման չէր բարկացած մարդու դեմքի, նա կարծես հրեշ լիներ և պատուհանից ձեռքերը ներս մտցնելով բռնեց կոկորդիցս ասաց.
-Դու չար մարդ ես, չար… Ես քեզանից ընդամենը մի արևածաղիկ ուզեցի, ընդամենը մի, իսկ դու չտվեցիր:
Եվ նորից շուրջս սկսեց տիրել այն սառնությունը, ինչը մի քանի րոպե առաջ էր: Ես ցանկանում էի ազատվել, սակայն ոչինչ անել չէի կարողանում, ձեռքեր ու ոտքերս կարծես քարացած լինեին: Նա ամուր բռնել էր կոկորդիցս և ինձ խեղդելով ասում էր, որ ես վատ մարդ եմ վատը… Մի կերպ ազատվելով ես կարողացա գործի դնել շարժիչը և իսկույն հեռացա այդ խորհրդդավոր վայրից: Ես մեքենան վարում էի ավելի քան 180կմ/ժամ արագությամբ, սակայն այդ սառնությունն ու շունչը կարծես կողքիս լիներ: Ես տուն հասա լուսադեմին, ամբողջովին գունատ, ողջ մարմինս դողում էր: Լոգանք ընդունելուց հետո անմիջապես պառկեցի և քնեցի: Երբ արդնացա, զգացի որ ինձ շատ թույլ եմ զգում չհաշված այն, որ ամբողջ երազումս այդ կինն ինձ ասում էր, որ ես չար մարդ եմ… Ես գնացի բժշկի, բժիշկը հետազոտեց ինձ և ասաց, որ ես կոկորդի անբուժելի հիվանդությամբ եմ վարակվել և որ ինձանից անպակաս է լինելու հազը, ջերմությունն ու թուլությունը: Անընդհատ հազում էի և մրսում ու ամեն գիշեր տեսնում եմ այդ հրեշային կնոջը, որն ինձանից ընկույզ կամ արևածաղիկ է ուզում: Սակայն այս պատմության ամենադաժան բանն այն է, որ ես չգիտեմ, թե ինչ է լինելու իմ հետ հետո…









Դիտումներ: 630 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home