Դավիթ Հովակիմյանի հիշատակին…

Դավիթ Հովակիմյանի հիշատակին…

hover background

Դիտվել է:
1281


- Դավ ջա~ն, որ խնդրեմ, սա կտեղափոխե՞ք…

- Հա, բա ո՞նց… Ա~շ… արի, գործ կա….

Նրա հետ հաղորդակցվելու վերջին օրն էր…

Հայաստանի հանդբոլի հավաքականի անդամ էր, Հայաստանի չեմպիոն, ուներ բազում նպատակներ….

- Դեռ աշխարհի չեմպիոն եմ դառնալու, հլը սպասե~ք…

15-ամյա Դավիթի աչքերը միշտ տխուր էին, բայց ինքն իր ընկերների շրջապատի ուրախությունն էր: Նրա կատակները, խոսքերը դեռ երկար ենք հիշելու….

Դավիթը բոլորիս թև ու թիկունք էր, ապավեն էր, օգնող ձեռք էր: Խնդրեիր մի բան ու չանե՞ր… անհնար էր…

Երբեք չեմ մոռանա. աշխարհագրության նախաքննական գրավորը բառիս բուն իմաստով թելադրեցի, խնդրեցի, որ ոչ ոքի չասեն: Բայց ասել էր բոլորին, որ լավն եմ, որ օգնել եմ, բոլորին էլ կօգնեմ… Մտնում էր facebook-ի էջս փակում էր, հետո խորամանկ ժպտում էր…

Քեզ շատ քիչ եմ ճանաչել` ընդամենը 1 տարի, բայց իրոք սիրել եմ քեզ, իրոք սիրտս ցավում է, որովհետև դու ուրիշ էիր, իսկական տղամարդ, իրոք հիանում էի քեզնով… Երանի հիմա անցյալ ժամանակով չխոսեի քո մասին, երանի կարողանայի մի կերպ սփոփել մորդ, հարազատներիդ, որոնք կուրանում են արցունքներից, քո ճանապարհին նայելով, քեզ սպասելով, քեզ հիշելով, քեզ կյանքից հետ պահանջելով….

Կարդում եմ նորությունները. <> մականունով ոմն մի անասուն նախանձից ու Դավիթի թիմի հաղթանակից վառված ու խանձված, որոշել է դանակահարել նրան, որովհետև…. ախր որովհետևներ չկան… ոչ մի պատճառ չեմ կարող բերել, չեմ կարող արդարացումներ փնտրել… Թող կոտրվեն դրա ձեռքերը…Աստված ի~մ, էսպիսի ատելություն երբեք չեմ զգացել, որ ուզեմ սպանել էտ ճիճվին, սեփական ձեռքերով խեղդեմ…. Տե~ր, քո ողորմությանն ենք թողնում ամեն ինչ, ապավինում ենք քո արդարությանը….

Հիմա բառեր չեմ գտնում ասելու… թվում էր` մի քանի էջ կգրեմ, կհանեմ հոգուս եղածն ու կսգամ նրա մահը…Բայց բառերը բավարար չեն արտահայտելու այս ամենն, ինչ զգում եմ, ինչն ինձ կրծում է….Աստված հոգիդ լուսավորի, Դավի~թ…. Այսօր պիտի տեսնեմ քեզ… Վերջին հրաժեշտը տամ… Թող մարմինդ խաղաղությամբ հանգչի…












Դիտումներ: 1281 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home