Այստեղ լա՛վ է, ես չեմ գալիս:

Այստեղ լա՛վ է, ես չեմ գալիս:

hover background

Դիտվել է:
816


3---2---1---Տիեզերանավը թռչեց: Առաջին անգամն էր, ես տիեզերանավում էի եւ շուտով կլինեի լուսնի վրա: Սիրտս արագ էր զարկում, բնականաբար ուրախությունից ու անհամբերությունիցս : Մի քանի ժամ եւ ես վերջապես կտեսնեի Երկիրը տիեզերքից, ոտք կդնեի լուսնի վրա:

 

Երկար տարիներ հատուկ դասընթացներ էի անցնում, հաճախ հույսս կորում էր, թվում էր, թե չեմ կարող անցնել փորձությունները, բայց ի ուրախություն ինձ ես սխալվում էի: Նպատակիս հասնելու համար ես ոչինչ չէի խնայում: Գուցե անհավատալի լինի, բայց ես 1 տարի շարունակ գրեթե ոչ-ոքի հետ չէի խոսում, միայն գրքեր էի կարդում, օրը մեկ գիրք, որոնք մինիմում լինում էին 300 էջ, ես ընթերցում էի: Իսկ վերջին ամիսներին ես նույնիսկ սենյակիցս դուրս չէի գալիս, չէի էլ նկատում ինչպես է արեւը մայր մտնում ու նարից շողում երկնքում: Բայց այդ տանջանքները տվեցին իրենց ցանկալի արդյունքները : Նպատակիս ի վերջո ես հասա: Աննկարագրելի էր այն պահը, երբ հնչեց իմ անունը եւ նշվեց այն օրը, երբ պետք է տիեզերանավը թռչեր լուսին : Ուրախությունս այնքան մեծ էր, որովհետեւ այդ օրը այդքան էլ հեռւ չէր, ընդամենը 3 օր, եւ ես կգտնվեի տիեզերանավում...








 Անցավ այդ 3 օրը, ինձ համար կարծես 3 տարի.... Առավոտյան ժամը 8-էր : Մեզ ՆԱՍԱ-ի կենտրոնում ողջունեցին, ներկայացրեցին մի քանի տվյալներ, կրկին հիշեցրեցին գլխավոր կանոնները, որից հետո մեզ ուղեկցեցին հանդերձարան, որտեղ էլ մենք ՛՛դարձանք՛՛ իսկական տիեզերագնացներ: Արդեն ժամը 9:15 էր եւ մենք գտնվում էինք տիեզերանավում:

-Պատրաս՞տ եք,-հարցրին մեզ դիսպեչերական կետից:

-Միանշանակ այո,-պատասխանեց մեր գլխավոր տիեզերագնացը, ով առաջին անգամը չէր թռչում տիեզերք:

-Այդ դեպքում հետհաշվարկը սկսվում է: 10---9----8---7---6---5---4---3---2---1---0:

 


 Զգացի ինչպես տիեզերանավը սկսեց վեր թռչել... Աչքերս փակեցի, այդ պահին ես ամենաերջանիկն էի եւրեւի ողջ երկրում: Կամաց-կամաց ամպերից վեր բարձրացանք, իսկ ժամեր անց տիեզերանավում վառվեց սպիտակ լույսը, որը նշանակում էր որ մենք արդեն գտնվում ենք անօդ տարածությունում: Արձակեցինք ամրագոտիներն ու...այ քեզ երջանիկ պահ, մենք ՛՛լողում՛՛էինք, բայց ոչ ջրում :) Ինչպիսի հաճույք, ինչպիսի հրաշք....


 


 Անցան սպասված ժամերը, տիեզերանավը գտնվում էր լուսնի վրա: Ես անհամբեր դռան մոտ կանգնած սպասում էի, թե երբ էր դուռը բացվելու, ու ես ոտք դնելու լուսնի վրա: Ձեռքիս ԱՄՆ-ի դրոշակն էր, այն պետք էր ՛՛ամրացնեի՛՛ լուսնի վրա: Եւ ահա դուռը բացվեց: Ես իջա ու սկսեցի ուրախ զվարթ ցատկոտելով առաջ գնալ: Ախ, ինչպիսի աննկարագրելի են այդ պահերը....Այնպես էի ուրախացել որ նույնիսկ շուրջս չէի նայում: Եւ ահա մի պահ ես կանգ առա, պտտվեցի ու....Երկիրը....Երկիր մոլորակն էր: Ինչպիսի հրաշք էր, ես այդեղ ապրու՞մ եմ, ուրեմն ես այդե՞ղ եմ անցկացնում օրերս...զգացողությունը որը ես ապրեցի, ոչինչ չէր կարող փոխարինել, ոչինչ: Ահռելի մեծ էր Երկիրը, հասկանո՞մ եք, մեզանից ոչ ոք հաստատ Երկիրը այդպես չէր պատկերացնում... Եւ ոչ ոք էլ չի պատկերացնի այքան ժամանակ, քանի դեռ այն տիեզերքից չի տեսել.... Եթե բոլորը տեսնեն Երկիրը ինձ նման, վերջ կդնեն անարդարությանը, վերջ կդնեն զենքերի օգտագործմանը, վերջ կդնեն այդ կեղտոտ քաղաքականությունն ու ուղղակի կվայելեն կյանքը: Մեր գործած մեզեքրի պատճառով է, որ այս հրաշք Երկիրը արդեն մեկ անգամ կործանվելու եզրին է եղել: Եւ ինչպես մարդը, այնպես էլ Երկիը՝ դրսից այնքան գեղեցիկ է, իսկ ներսից....Սակայն ներսում կատարվող այդ ՛՛կեղտը՛՛ստեղծել են մարդիկ, որովհետեւ բնությունն է որ գեղեցկացնում է երկրին տիեզերքում: Իրականում նա ուղղակի գունդ է....

-Լսու՞մ եք մեզ,- ժամեր անց ՆԱՍԱ-ի կենտրոնից հայտնեցին մեզ, - արդեն պետք է ետ գաք:

-Այստեղ լա՛վ է, ես չեմ գալիս...

Բայց այդ խոսքերը ցավոք իրականություն չէին կարող դառնալ....Ես պետք է հետ գայի:

Երկրում առաջին օրերը ես պարկած էի անցկացնում, ուրախ էի, ժպտում էի, բայց հաճախ ժպիտս կորչում էր, քանի որ հիշում էի Երկիրը տիեզերքից՝ ապա աչքիս առաջ հայտնվում էին տգեղ երկաթյա զենքերը, քաղաքական գործիչների կեղծ ժպիտներն ու մարդկանց կողմից ստեղծված կյանքի չգրված օրենքները....





 ԱՂԲՅՈՒՐԸ-copypaste.am








Դիտումներ: 816 | Ավելացրեց: AboutAll | Տեգեր: GGC MEGO EXP!
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home