Անհավատալի է, բայց փաստ

Անհավատալի է, բայց փաստ

hover background

Դիտվել է:
437


Այդ դեպքի մասին ինձ պատմել է հայրիկս: Դեպքը տեղի է ունեցել 2006թ.-ին: Մահացել էր հայրիկիս ընկերը` Օլեգը: Հայրիկիս ամենամոտ ընկերն էր, այդ իսկ պատճառով մի օր որոշեցին, որ պետք է գնան Օլեգի գերեզման, խմեն և վառ պահեն նրա հիշատակը: Օլեգի կինը` Կատյան, նույնպես ցանկություն հայտնեց գալ գերեզման, ամուսնու մոտ: Որոշեցին և մի օր ժամը 15:00-ի մոտակայքում դուրս եկան տանից: Ամռան արևոտ օր էր: Եղբայրս իր մեքենայով հայրիկիս և Օլեգի կնոջը տարավ դեպի գերեզման և ինքը գնաց իր գործերով: Հայրիկս պատմում է, որ նրանք գնացել են, բացել են այն ամենը, ինչ տարել էին իրենց հետ, Օլեգի բաժինը դրել են գերեզմանին, բացել են կոնյակը, և հենց ցանկացել են խմել իսկույն հեղեղի նման անձրև է սկսվել: Այ քեզ զարմանալի բան, ամբողջ բաժակի պարունակությունը իսկույն լցվել է անձրևաջրով և անձրևը դադարել է: Նրանք երկրորդ անգամ են լցրել բաժակները, սակայն նորից նույնը: Այդպես երեք անգամ կրկնվել է ը Օլեգի կինը ասել է`-Սիրելիս, մենք այս բաժակով ուզում ենք խմենք քո հոգու հանգստության կենացը…: Այդ խոսքերն ասելուց հետո նրանք հաջողությամբ լցրել են բաժակները և խմել, առանց որևէ միջադեպի: Երբ եղբայրս գնացել է նրանց հետևից հայրս հարցրել է, թե արդյոք քաղաքում անձրև չի՞ եկել, եղբայրս զարմացել է, քանի որ քաղաքում եղել է շոգ ու արևոտ ամառային եղանակ, իսկ հայրիկս ու Կատյան ամբողջովին կորած էին ջրի մեջ: Ինչպե՞ս բացատրել այս երևույթը: Երևի խանդ…








Դիտումներ: 437 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home