Անդրոիդի հաջորդ տարբերակը կանվանվի KitKat

Անդրոիդի հաջորդ տարբերակը կանվանվի KitKat

hover background

Դիտվել է:
420


Google ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ Android օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը կանվանվի KitKAt 4.4: Փաստորեն Google-ը չի հրաժարվում հին ավանդույթներից և շարունակում է Android-ին տալ քաղցրավենիքների անուններ: Այս փաստի առթիվ Android-ի կայքում ստեղծվել էհատուկ էջ, որտեղ կարող եք տեսնել նախորդ բոլոր տարբերակների անուններին համապատասխան քաղցրավենիքները: Ներքևում կարող եք տեսնել Android օպերացիոն համակարգի նախորդ բոլոր տարբերակների անունները՝
  • Android 1.5: Cupcake 
  • Android 1.6: Donut 
  • Android 2.0: Eclair 
  • Android 2.2: Froyo 
  • Android 2.3: Gingerbread 
  • Android 3.0: Honeycomb 
  • Android 4.0: Ice Cream Sandwich 
  • Android 4.1: Jelly Bean 
  • Android 4.2: Jelly Bean 
  • Android 4.3: Jelly Bean 
Նշեմ, որ մինչև այս Google-ը ցանկանում էր 4.4 տարբերակը անվանել Android Key Lime Pie, սակայան ամենայն հավանականությամբ փոշմանել է այդ մտքից: 



Google ընկերությունում Android-ի հաջորդ տարբերակը KitKat են անվանել զուտ այն պատճառով, որ Nestle ընկերության այս արտադրանքը հանդիսանում է Android-ի աշխատողների ամենասիրած շոկոլադը: Երկու կողմերն էլ հայտարարում են, որ այս գաղափարը գովազդային ոչ մի նպատակ չունի և երկու կողմերն էլ ֆինանսական որևէ հատուցում չեն ստանալու:



Nestle ընկերությունն այս իրադարձության հետ կապված մի շարք երկրներում արտադրելու է ավելի քան 50 միլիոն KitKat շոկոլադներ և գնորդների միջև խաղարկելու է 1000 հատ Nexus 7 պլանշետներ և Google Play-ի առևտրային քարտեր:








Դիտումներ: 420 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home