15-ամյա մարզիկ` Դավիթ Հովհաննիսյանին քո՞ւրդը չի սպանել

15-ամյա մարզիկ` Դավիթ Հովհաննիսյանին քո՞ւրդը չի սպանել

hover background

Դիտվել է:
476



Վանաձորում 15-ամյա Դավիթ Հովհաննիսյանին դանակահարելու մեջ մեղադրվող 22-ամյա Կարեն Կունգորցեւը՝ Քուրդը, օրերս Վանաձոր քրեակատարողական հիմնարկում ինքնավնասման փորձ է արել ձախ նախաբազկի շրջանում՝ ի նշան բողոքի: Բացի այդ, նախքան ինքնավնասման փորձը, Կունգորցեւը նաեւ հացադուլ էր սկսել՝ որպես բողոքի նշան անարդար նախաքննության դեմ: Երեկ արդեն նա հացադուլը դադարեցրել է: Համաձայն Կունգորցեւի գրած նամակի, որը նա մոր միջոցով ներկայացրել է հանրությանը, ինքը ոչ մի կապ չունի 15-ամյա մարզիկի սպանության գործում, այլ իր «գլխին սարքել» են՝ ուրիշի փոխարեն իրեն մեղադրելով:

Կունգորցեւը նաեւ նշել է, որ դեպքի օրն իրեն այդ այգում ընդամենը տեսել են, իրականում դանակահարողն ինքը չի եղել: Մինչդեռ ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ նշվել է, որ Քուրդը խոստովանել է իր մեղքը, որը, սակայն, տղայի խոսքերով, չի համապատասխանում իրականությանը: Մեզ հետ զրույցում Կարեն Կունգորցեւի մայրը՝ Անահիտը, նշեց, որ իր որդին նշված միջադեպի հետ կապ չունի, ու սպանությունն իրականում կատարել է ոմն Արթուր՝ 16 տարեկան, ով ԿԳԲ-ի պետի որդին է, եղել է ձեռքի գնդակի մրցումներում, Դավիթի հակառակորդ թիմից, իսկ սպանությունն էլ եղել է ի պատասխան հաղթանակի: Տիկին Անահիտի խոսքերով՝ այդ Արթուրը չի կարողացել «մարսել» հակառակորդի հաղթանակը, եւ 2 թիմերի միջեւ կռվից հետո դանակահարել է տղային:

Կինը պատմում էր, այդ օրն իր որդին եղել է աշխատանքի վայրում, ու հենց այդտեղից էլ նրան բերման են ենթարկել ու ներկայացրել մեղադրանքը, իսկ պատճառը, մոր խոսքերով, եղել է այն, որ իր որդին նախկինում մեկ անգամ դատապարտված է եղել:Կարեն Կունգորցեւը մոր հետ զրույցում նշել է, որ եթե իրեն չհանեն բանտից, վերջ կտա կյանքին, քանի որ չի ուզում պատասխան տալ ուրիշի կատարած հանցանքի համար: Տիկին Անահիտի խոսքերով, իրական դանակահարողին չեն ձերբակալել, քանի որ նա հայտնի մարդու որդի է: Ի դեպ, դեռեւս չի գտնվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Այս գործում մեկ այլ հետաքրքիր փաստ էլ կա, որը եւս նշում է Կունգորցեւի մայրը. երբ Կարեն Կունգորցեւին՝ որպես Դավիթին դանակահարողի, ճանաչել են Դավիթի թիմակիցներն ու ընկերները, նրանք բաժին են բերվել առանց ծնողների, ուսուցիչների ու անգամ առանց մարզչի ուղեկցության, մինչդեռ բոլորը եղել են անչափահասներ, իսկ օրենքը պահանջում է, որ նրանց մենակ չհարցաքննեն: Կինը նշում էր նաեւ, որ որդու պատմելով, նրան ոստիկանությունում հարվածել են, ստիպել, որ մեղքն իր վրա վերցնի, բայց վերջինս այդպես էլ խոստովանական ցուցմունք չի տվել:
Հիշեցնենք, որ 22-ամյա Կարեն Կունգորցեւին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով:








Դիտումներ: 476 | Ավելացրեց: Vendetta
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home