Ողջ Հայաստանն է սգում, իմ հերո′ս տղա. սահմանին զոհված Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգիստը (տեսանյութ)

Ողջ Հայաստանն է սգում, իմ հերո′ս տղա. սահմանին զոհված Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգիստը (տեսանյութ)

hover background

Դիտվել է:
12504


Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի` երեկ իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունն այսօր սկսվեց մոմավառությամբ: Մի խումբ քաղաքացիներ տան մուտքի մոտ շարունակ մոմեր էին վառում՝ ի հիշատակ զոհված զինվորի:


Ներսում զոհված զինվորի հարազատներն էին, ընկերները, Հայոց բանակի բարձրաստիճան սպաներ: Իսկ «Ամբողջ Հայաստանն է սգում, իմ հերո′ս տղա» արտահայտությունը պարբերաբար լսվում էր ներսից:


Այնտեղ էր նաև Արմենի զինակից ընկերը, ով դեպքից առաջ նրա հետ էր: Լրագրողներին մի քանի անգամ պատմեց ընկերոջ հետ իր վերջին հանդիպումը, հետո ավելացրեց. «Քա′ջ տղա էր, ամեն ինչ իր ուսերին վերցնող, ուժեղ…»:


Զոհված զինվորի մասին իրենց կարծիքներն ասացին նաև դպրոցի տնօրենը, զորամասի հրամանատարը. «Պատրաստված զինվոր, կարգապահ աշակերտ, օրինակելի զավակ…»:

 

Հրամանատարի փոխանցմամբ՝ ԼՂՀ Նախագահի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է արիության մեդալով:


Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։

ԱՂբյուրը-tert.am





 Ողջ Հայաստանն է սգում, իմ հերո′ս տղա. սահմանին զոհված Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգիստը (տեսանյութ)











 Ողջ Հայաստանն է սգում, իմ հերո′ս տղա. սահմանին զոհված Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգիստը (տեսանյութ)
















Դիտումներ: 12504 | Ավելացրեց: AboutAll
Տարածել այս նյութը`(Share)




ս Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:

Մեկնաբանված է անգամ



Մուտք


Որոնել

Գնահատեք կայքը
Արդյոք հարմար է մեր կայքը ?
Պատասխանել են 110 անգամ

Տվեք հարցեր կայքի ադմինիստրացիային


Մենք ֆեյսբուքում


Գովազդ AboutAll-ում


Ամենաշատ Դիտվածները
500


Ունե՞ք օրվա կադր

Հաշվիչներ Рейтинг@Mail.ru -


Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
home