hover background
Սիրո մեջ դժբախտ չինացի Յանգ Հուն երկար ժամանակ ընկերուհի չունենալու պատճառով հայտնվել էր այնքան խորը հուսահատության մեջ, որ կտրել էր իր սեռական օրգանը, քանի որ այն իր նպատակին չէր ծառայել։ Հայտնում է Huffington post-ը։
26-ամյա երիտասարդը հավատացած է եղել, որ նա երբևէ չի կարողանա ընկերուհի գտնել, քանի որ աշխատանքային ժամերը շատ երկար են եղել։
Հուն, խոր դեպրեսիայի մեջ, կտրել է սեռական օրգանը, որպեսզի այլևս չմտածի սեր գտնելու մասին։
Արարքից հետո գիտակցելով սխալը՝ նա փորձել է արագ հասնել հիվանդանոց, այն էլ հեծանիվով, որպեսզի բժիշկները վերականգնեն կորուստը։ Հուն այդ խառնաշփոթի մեջ, սակայն, մոռացել էր իր հետ վերցնել կտրված սեռական օրգանը։
Երբ երիտասարդը, վերջիվերջո, հիվանդանոց է վերադարձել սեռական օրգանի հետ միասին, բժիշկները հայտնել են, որ այն այլևս հնարավոր չէ վերականգնել, քանի որ երկար ժամանակ է մնացել առանց արյան։
Դիտումներ: 419 |
Ավելացրեց:
AboutAll
Տարածել այս նյութը`(Share)
ս
Հարգելի՛ մեկնաբանող, մեկնաբանություն գրելուց առաջ հիշի՛ր, սա հանրային հարթակ է, և ձեր մեկնաբանությունը կարող են կարդալ բոլորը:
Մեկնաբանված է անգամ